ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. Գ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187 ԵՎ 280 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 8 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 31 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 2 դատական կազմի 06.09.2006թ. որոշմամբ/

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով, որ «Քաղ. Գ. Միրզոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 եւ 280 հոդվածների՝ ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերությանը եւ 31 հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ «Քաղ. Ն. Հացագարյանիդիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին կետի եւ 280 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին պարբերությանը եւ 31 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, ուստի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ նշված գործերը միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2006թ. նոյեմբերի 21-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 սեպտեմբերի 2006 թվականի
ՍԴԱՈ-51