ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂ. Մ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3, 5 (2-ՐԴ ՄԱՍ), 6 (1-ԻՆ, 2-ՐԴ ՄԱՍԵՐ), 26 (1-ԻՆ ՄԱՍ), 27 (1-ԻՆ ՄԱՍ), 37, 42 (1-ԻՆ, 2-ՐԴ ՄԱՍԵՐ) ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 28.07.2006թ. որոշմամբ/


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ կետի՝ գործի դատաքննությունն սկսել 2006թ. սեպտեմբերի 12-ին։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ կետի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանին։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ կետի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 օգոստոսի 2006 թվականի
ՍԴԱՈ-38