ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ (18 ՀՈԴՎԱԾԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆԸ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ, 37-ՐԴ ԵՎ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3-րդ մասի՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, 6-րդ հոդվածի երկրորդ, 37-րդ եւ 42-րդ հոդվածների երրորդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործի դատաքննությունն սկսել 2006թ. սեպտեմբերի 19-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի՝ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Զ. Ղուկասյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 8-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 3-րդ մասի եւ 71 հոդվածի 7-րդ մասի՝ սահմանադրական դատարանում «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, 6-րդ հոդվածի երկրորդ, 37-րդ եւ 42-րդ հոդվածների երրորդ պարբերություններին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել նշված օրենքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հուլիսի 2006 թվականի
ՍԴԱՈ-37