Top.Mail.Ru

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ


Սահմանադրական դատարանը հայտարարում է հարցազրույցի ձևաչափով մրցույթ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ ՀՀ, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 10, Էլ. հասցե՝ armlaw@concourt.am):

Պաշտոնին ներկայացվող պահանջները.

1. բարձրագույն իրավաբանական կրթություն (գիտական աստիճան, գիտական կոչում ունենալը, ինչպես նաև ասպիրանտուրայում ուսանելը կդիտվի իբրև առավելություն),
2. հանրային ծառայության առնվազն երկու տարվա (մասնագիտական) ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3. հայոց լեզվի գերազանց իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի լավ իմացություն:

Պահանջվող հմտությունները.

գիտավերլուծական աշխատանք կատարելու, միջազգային իրավական փաստաթղթերից օգտվելու, անհատական և թիմային աշխատանք կատարելու հմտություն, բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում, առաջադրված խնդիրներին ժամանակին և ինքնուրույն լուծումներ ներկայացնելու հմտություններ:

Աշխատավարձը սահմանվում է ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում,
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(եր),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
6. երկու լուսանկար՝ 3X4 չափսի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 25-ն է: Դիմումները ներկայացնել ՍԴ աշխատակազմի կադրերի տեսուչին (հեռ. +37411 588181/+37411 588181, ներքին համար՝ 128):