Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՍԴ կառուցվածքը

arrowՍԴ նախագահ
arrowՍԴ դատավորներ
arrowԱշխատակազմի ղեկավար
arrowԱշխատակազմի ղեկավարի տեղակալ
arrowԻրավախորհրդատվական վարչություն
arrowՓորձագիտական-վերլուծական բաժին
arrowՄիջազգային պայմանագրերի բաժին
arrowԱնհատական դիմումների վերլուծության բաժին
arrowԱրձանագրային բաժին
arrowՏեղեկատվական և ծրագրային ապահովման բաժին
arrowԹարգմանչական և հրատարակչական բաժին
arrowԸնդհանուր բաժին
arrowՀաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին
arrowՏնտեսական բաժին
arrowԳրադարան
arrowՄամուլի քարտուղար
arrowԿադրերի տեսուչ
arrowԱնցագրային

 

 

ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

[Khachatryan's photo]

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:

2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ` 4 տարի ժամկետով:

2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

2014 թվականի հուլիսի 31-ից մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։

2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով:

2018 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:

2018 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:

2020 թվականի հունվարի 25-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։

2020 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ՀՀ Ազգային ժողովի կողմից թիվ ԱԺՈ-007-Ա որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր, որպիսի պաշտոնը ՀՀ Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ ստանձնել է նույն թվականի սեպտեմբերի 18-ին:

2021 թվականից հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ) որպես Հայաստանի Հանրապետության անդամ։

Պետական պարգևներ և պատվավոր կոչումներ

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2020 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

Կոչումներ և պարգևատրումներ

1995 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի կողմից շնորհվել է 2-րդ դասի իրավաբանի դասային կոչում։

2001 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհվել է դատավորի երրորդ որակավորման դաս։

2013 թվականին արդարադատության բնագավառում ունեցած ներդրման համար «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է պատվոգրով։

2013 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պարգևատրվել է <<Ներսես Շնորհալու>> անվան հուշամեդալով։

2013 թվականին Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։

2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։

2018 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից պարգևատրվել է հուշամեդալով։

Գիտական և մանկավարժական գործունեություն

2014 թվականից մինչև 2015 թվականը, ինչպես նաև 2017 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում («ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը» և «ՀՀ վարչական դատավարության արդի հարցերը» թեմաներով)։

2016 թվականից մինչև 2019 թվականը ներառյալ հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ։

2019 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում («ՀՀ Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում» և «Վարչական դատավարության արդի խնդիրներ» թեմաներով)։

Այլ տեղեկություններ

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Գիտական և մեթոդական աշխատանքների ցանկ


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային համագործակցություն] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]