Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021

 

8 ապրիլի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՍԱՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

2021 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսահանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Բորիս Վելչևի հետ։

Արման Դիլանյանը և Բորիս Վելչևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի Սահմանադրական դատարանների միջև երկկողմանի համագործակցության շուրջ։

Զրուցակիցները պայմանավորվել են առավել պարբերական հաղորդակցության միջոցով խթանել լավագույն փորձի փոխանակումը և դատաիրավական ոլորտում երկկողմանի այլ նախաձեռնությունների իրականացումը։

ՍԴ մամուլի քարտուղար

29 մարտի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

19 մարտի 2021թ.

«Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի՝ (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

18 մարտի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 մարտի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ (ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՀՕ-233-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

12 մարտի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:

ՍԴ մամուլի քարտուղար

12 մարտի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ

2021 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության շուրջ:

Փոխադարձաբար արձանագրվել է պատրաստակամություն՝ համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական միջդատարանական երկխոսության օրակարգին:

ՍԴ մամուլի քարտուղար

11 մարտի 2021թ.

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ դատավորի մասով՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի հատուկ կարծիքը:

10 մարտի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

2021 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դայնիուս Ժալիմասի հետ։

Արման Դիլանյանը և Դայնիուս Ժալիմասը պայմանավորվել են աջակցել միմյանց բարձր դատարանների մասնագիտական կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման գործում, ինչպես նաև առավել պարբերական բնույթ տալ աշխատանքային հաղորդակցությանը, իսկ Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմ հարաբերությունները շարունակել նաև փոխայցելությունների ձևաչափով:

Բացի դրանից զրուցակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարների մասին։

ՍԴ մամուլի քարտուղար

5 մարտի 2021թ.

«2019 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

«2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանի հատուկ կարծիքը:

5 մարտի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի մարտի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը քաղաքավարական հանդիպման ձևաչափով ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ի շահ հայ-չինական կապերի հետագա խորացման: Դեսպան Յոնգը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել է, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի և Չինաստանի փոխադարձ կապերի և երկխոսության ամրապնդմանը դատաիրավական ոլորտում։

Զրուցակիցները երկուստեք կարևորել են շարունակական աշխատանքային շփումների պահպանումը։

ՍԴ մամուլի քարտուղար

4 մարտի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՍՈՎ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

3 մարտի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 մարտի 2021թ.

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի հատուկ կարծիքը:

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Հ. Թովմասյանի հատուկ կարծիքը:

25 փետրվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 29-ՐԴ ԳԼԽԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Նիստը նախագահողը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը ներկայացնելու է հատուկ կարծիք:

24 փետրվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի փետրվարի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ:

Դեսպան Սագանելիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:

ՍԴ մամուլի քարտուղար

22 փետրվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 416-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 փետրվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ԻՈՀԱՆՆԱ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 փետրվարի 2021թ.

«Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանի հատուկ կարծիքը:

10 փետրվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի փետրվարի 10-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ հայ-գերմանական իրավական կապերը մշտապես գտնվել են փոխադարձ հետաքրքրությունների տիրույթում, ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները դրա լավագույն վկայությունն են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության առաջնահերթությունների և իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

ՍԴ մամուլի քարտուղար

5 փետրվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ՝ «(...) ԿԱՄ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ԾԱՆՈՒՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՍՑԵՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԲՆԱԿՎՈՂ ԿԱՄ ԱՅԴ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 փետրվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանների ավանդաբար ջերմ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել խորացնել դրանք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով գործակցության ընդլայնմանը վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

ՍԴ մամուլի քարտուղար

3 փետրվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է վերջին տասնամյակների ընթացքում սահմանադրական արդարադատության, ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտներում Լիտվայի Հանրապետության կուտակած մեծ փորձը, ինչպես նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանը հետաքրքրված է այդ փորձի ուսումնասիրությամբ և փոխանակմամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն Լիտվայի կառավարության և Հայաստանում Լիտվայի դեսպանատան անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հարցում, ինչպես նաև ընդգծել է, երկու երկրների սահմանադրական դատարանների երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու իր պատրաստակամությունը:

ՍԴ մամուլի քարտուղար

1 փետրվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 423-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 փետրվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:

ՍԴ մամուլի քարտուղար

29 հունվարի 2021թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈԻՄ ԱՄԷ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ

2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամիին:

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը և երկու երկրների բարձր դատարանների միջև շփումների ընդլայնումը, ինչպես նաև հավելել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերի ակտիվացումը վկայում է Հայաստան-ԱՄԷ իրավական համագործակցության զարգացման մեծ ներուժի և դինամիկայի մասին:

Իր պատասխան խոսքում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին շնորհակալություն է հայտնել նախագահ Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համավարակի բարեհաջող հաղթահարումից հետո երկու երկրների բարձր դատարանների համագործակցությունը նոր լիցք կստանա, ինչը կարտահայտվի նաև բարձր մակարդակի փոխայցելություններով:

ՍԴ մամուլի քարտուղար

26 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է երկու երկրների բարձր դատարանների հարաբերությունների հետագա խորացմանը և վերահաստատել լեհական կողմի հետաքրքրվածությունը երկկողմանի աշխատանքային կապերը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները սահմանադրագիտության զարգացմանն առնչվող գիտավերլուծության և այլ ոլորտներում։

ՍԴ մամուլի քարտուղար

20 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

2020 թվականի առաջին կիսամյակում հունվար - հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8.4 մլն դրամ։

Երկրորդ կիսամյակում հուլիս - օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որևէ դրամական պարգևատրում։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43.2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4.4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգևատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։ 331.3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337.6 հզ դրամը նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի և 1.4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգևատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50-100%-ի չափով։

Բացի դրանից, 2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին և աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաև աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգևավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23.5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին և դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգևավճար չի հատկացվել։ Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64.5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721.2 մլն դրամ, որից 491.4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140.4 մլն դրամը՝ պարգևատրումների համար։

ՍԴ մամուլի քարտուղար

18 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը:

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով:

ՍԴ մամուլի քարտուղար

15 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԱՔՍԻՄ ԼՈԳԱՆԳԻՆ

2021 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոգանգին և ԵԽ երևանյան գրասենյակի՝ արդարադատության ոլորտում ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարումը Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև դատական բարեփոխումների ոլորտներում իրականացվող գործընթացներում՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առանցքային միջազգային գործընկերներից է:

Մաքսիմ Լոգանգն իր հերթին կարևորել է Երևանում ԵԽ գրասենյակի գործակցությունը պետական կառավարման մարմինների հետ և ԵԽ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնելու համագործակցությունը Սահմանադրական դատարանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում։

Զրուցակիցներն երկուստեք անդրադարձել են Սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև երկարամյա համագործակցությանը և առանձնահատուկ կարևորել փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

ՍԴ մամուլի քարտուղար

15 հունվարի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

2021 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Արման Դիլանյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը շահագրգռված է ԱՄՆ Գերագույն դատարանի հետ երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և հույս հայտնել, որ դեսպանի այցը կնպաստի դրան։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին շնորհավորել է Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

ՍԴ մամուլի քարտուղար

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]