Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Գրադարան

arrowՍԴ գրադարան
arrowՍԴ էլեկտրոնային գրադարան

 

 

ՍԴ գրադարան

Սահմանադրական դատարանի գրադարանը կազմավորվել է 1996 թվականին։ Գրադարանը հարուստ է իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով, նախատեսված է ոչ միայն Սահմանադրական դատարանի անդամների ու աշխատակազմի աշխատողների, այլ նաեւ իրավագիտությամբ զբաղվող անձանց, ուսանողների համար։

Գրադարանում կան բառարաններ, ուսումնական ձեռնարկներ, օրենքների ժողովածուներ, պետական իշխանության բարձրագույն եւ տեղական մարմինների ընտրություններին, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության քրեական, քրեական դատավարության, դատական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարությանը վերաբերող գրքեր, Հայաստանի վարչական իրավունքին եւ պետական ապարատին նվիրված աշխատություններ, Հայաստանի եւ այլ պետությունների իրավունքի պատմության, արտասահմանյան երկրների պետության եւ իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքեր։ Բացի իրավաբանական գրականությունից Սահմանադրական դատարանի գրադարանում կան նաեւ փիլիսոփայությանը, սոցիոլոգիային, քաղաքականությանը, տնտեսագիտությանը, մշակույթին առնչվող գրքեր, գեղարվեստական գրականություն։ Այստեղ կան աշխարհի 60-ից ավելի պետությունների սահմանադրություններ, սահմանադրական դատարանների մասին օրենքներ, արդարադատությանը եւ դատական համակարգին վերաբերող նյութեր։ Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրքերով, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ պետություններից ստացվող իրավաբանական եւ այլ բնույթի ամսագրերով ու թերթերով։

Սահմանադրական դատարանի գրադարանի ուշագրավ գրական ֆոնդն են կազմում Հայ եկեղեցու եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականությունը։ Գրադարանում կան գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով։ Գրադարանում կազմված են այբբենական եւ կարգային գրացուցակները, թեմատիկ քարտարանը, կատարվում է մատենագիտական աշխատանք։

Տպագիր տեղեկատվության
ապահովման պատասխանատու` Սարգսյան Նաիրա
phone
(+374 11) 588181, ներքին համար՝ 129



CC library CC Library

ՍԴ գրադարանի գրքերի ցանկ


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ աշխատակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [Աշխատանք ՍԴ-ում] [Գնումներ] [Բյուջե] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]