Կազմակերպության անդամներ
Անդամագրվելը
ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետու-թյան և օտարերկրյա ցանկացած հայ քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ, ով ունի իրավագիտության ոլորտին առնչվող մասնագիտություն և ցանկանում է մասնակցել Կազմակերպության գործունեությանը և ընդունում է նրա կանոնադրությունը։ Օտարերկրացի այլազգիները ևս կարող են դառնալ կազմակերպության անդամ, եթե նրանց երաշխավորում են Կազմակերպության առնվազն երկու անդամ։
3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ), կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությանը։
3.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է խոր-հուրդը կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարությունը՝ խորհրդի կողմից հաստատված՝ Առանձնացված ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված կարգով։ Առանձնացված ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր ամսվա վերջին տեղեկացնում է խորհրդին՝ անդամների կազմի և թվաքանակի վերաբերյալ, եթե դրանք փոփոխվել են։
3.4. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազ-մակերպությունից։ Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում խորհրդի որոշմամբ։
3.5. Խորհրդի որոշմամբ կազմակերպության պատվավոր անդամ կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր առանձնապես կնպաստեն համահայկական իրավաբանական ներուժի համախմբմանը և հայ իրավագիտության զարգացմանը։