Կազմակերպության կառավարումը
Խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ
ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
7.11. Համակարգող նախագահն ընտրվում է խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, 2 տարի ժամկետով։
7.12. Համակարգող նախագահը համակարգում է խորհրդի աշխատանքները.
- ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.
- ընդունում է որոշումներ, տալիս է լիազորագրեր.
- ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության բոլոր տեսակի և ցանկացած արժողությամբ գույքը.
- հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
- անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծավալից և իր ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է նշանակել գործադիր տնօրեն, որի հետ նախագահը կնքում է աշխատանքային պայմանագիր և նրան տալիս, սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բացի, լրացուցիչ լիազորություններ։
2009թ. սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովում «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ է ընտրվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ |