Հայտարարություններ 

«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ իրավաբանների միությունը և Վարդանյան հիմնադրամը նախաձեռնել են Գոշավանքի հոգևոր համալիրի շրջանակներում հայ իրավական մտքի մեծ երախտավոր Մխիթար Գոշի դամբարանի առաջնահերթ վերակառուցման աշխատանքների իրականացումը։
Անհրաժեշտ միջոցների հավաքագրման նպատակով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում բացվել է հատուկ հաշիվ։
Դրամային հաշվի համարն է՝ 220003352071000 AMD,
ԱՄՆ դոլարով հաշվի համարն է՝ 220003351677001 USD,
Եվրոյով հաշվի համարն է՝ 220003351586002 EUR։
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են իրենց փոխանցումները կատարել նշված հաշվեհամարներին։

 

ՀՀ սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը, փաստաբանների պալատը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայ երիտասարդ իրավաբաններին հրավիրում են ստաժավորում անցնելու հիշյալ մարմիններում։

Նշված հաստատություններից յուրաքանչյուրը կարող է ընդունել 1-2 սփյուռքահայ երիտասարդ իրավաբանի 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ ապահովելով համապատասխան աշխատանքային պայմաններ և անհրաժեշտ միջավայր ստեղծելով վերջիններիս համար՝ ծանոթանալու այդ մարմինների գործունեությանը, ՀՀ իրավական համակարգին ու դրա զարգացման միտումներին։

Ցանկության դեպքում խնդրում ենք դիմել a_manassian@yahoo.com էլ. հասցեով՝ նշելով, թե թվարկված հաստատություններից որում եք ցանկանում անցնել ստաժավորումը, ժամկետը և որ ամիսներին։