Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՍԴ կառուցվածքը

arrowՍԴ նախագահ
arrowՍԴ անդամներ
arrowԱշխատակազմի ղեկավար
arrowՍԴ խորհրդականներ
arrowԱրձանագրային վարչություն
arrowԻրավախորհրդատվական ծառայություն (վարչություն)
arrowՀաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչություն
arrowԱնհատական դիմումների վերլուծության բաժին
arrowԱրտաքին կապերի բաժին
arrowԴիմումների ընդունման բաժին
arrowԸնդհանուր բաժին
arrowԹարգմանչական-հրատարակչական բաժին
arrowՄիջազգային պայմանագրերի բաժին
arrowՏեղեկատվական եւ ծրագրային ապահովման բաժին
arrowՓորձագիտական-վերլուծական բաժին
arrowՀամակարգչային օպերատորական խումբ
arrowԳրադարան
arrowՏնտեսական ծառայություն
arrowԱնցագրային
arrowՄամլո քարտուղար
arrowԿադրերի տեսուչ

 

 

ՎԱԼԵՐԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախկին անդամ (1996-2014 թթ.)

[Poghosyan՛s photo]

Վալերի Պողոսյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երեւանում։

1961-1966 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։

1969-1972 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։

1974-1990 թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, փիլիսոփայության եւ իրավունքի խմբագրության վարիչ։

1990-1991թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։

1991-1992 թթ. եղել է ՀՀ ՆԳՆ նախարար։

1992-1993 թթ. եղել է ՀՀ ԱԱՊՎ պետ։

1993-1996 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։

1990-1998 թթ. ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահն էր։

1996 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է։

1992 թ. գեներալ-մայոր է։

ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:

Հեղինակ է.
1. Գաղափարախոսությունը եւ սահմանադրությունը (համահեղինակ), Երեւան, 1999թ.
2. Սահմանադրական հասկացությունների համառոտ բառարան, Երեւան, Նժար, 2001թ.
3. Մարդու իրավունքներ. հասկացություններ, սկզբունքներ, մոտեցումներ, Երեւան, «Լինգվա», 2002թ.
4. Ժողովրդավարություն եւ իրավունք, Երեւան, 2003թ.
5. Քաղաքագիտություն (համահեղինակ), Երեւան, 2004թ. գրքերի եւ ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության եւ իրավունքի փոխհարաբերության հարցերին։

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին։

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]