ԱՇՈՏ ՀԱՅԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամ
a.khachatryan@concourt.am
![[Khachatryan's photo]](../../../images/members/khachatryan_sm.jpg)
Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին ՀԽՍՀ Կամոյի անվան շրջանի Հացառատ գյուղում:
1987 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:
1996-2000 թթ. ուսանել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի Պետական շինարարության և իրավունքի ամբիոնի դոկտորանտուրայում:
1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1987-1989 թթ. աշխատել է ավագ մասնագետ, իսկ 1990 թվականի հուլիսին նշանակվել է բաժնի վարիչ ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում:
1992-2004 թթ. աշխատել է տարածքային տեսչության պետի տեղակալ, այնուհետև`մարզային տեսչության բաժնի պետ ՀՀ հարկային պետական ծառայության համակարգում:
2004 -2010 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:
2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
1993 թվականից դասավանդում է Գավառի պետական համալսարանում: 2004 թվականից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է: 2004 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ ԲՈՀ-ի Իրավագիտության մասնագիտությամբ գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
1999 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան:
Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 60 և ավելի գիտական հոդվածների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Էջի սկիզբ
|