Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

 

28 դեկտեմբերի 2012թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գ.Գ. Հարությունյան – իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՍԴ նախագահ
(Սույն գիտական վերլուծությունը «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» խորագրով անգլերենով տպագրության նախապատրաստվող միջազգային ժողովածուի համար նախատեսվող հայեցակարգային նշանակության հոդվածի էլեկտրոնային տարբերակն է։
Հեղինակը շնորհակալությամբ կընդունի մասնագետների արձագանքը ներկայացվող հայեցակարգի վերաբերյալ, ինչը համակարգային մեթոդաբանական նոր մոտեցում է ուրվագծում սահմանադրականության երաշխավորման ու զարգացման գործում։ Ներկայացվում է ռուսերենով
[0.5 mb, pdf]

25 դեկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74 ԵՎ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 դեկտեմբերի 2012թ.

ՎԵՐԱՓՈԽՎՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Գ.Գ. Հարությունյան – ՀՀ ՍԴ նախագահ, ի.գ.դ., պրոֆեսոր
(Ուկրաինայի սահմանադրական դատարանի առաջարկությամբ նախապատրաստված հոդվածի էլեկտրոնային տարբերակը ռուսերենով)
[0.3 mb, pdf]

24 դեկտեմբերի 2012թ.

ՍԴ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

Ռաֆայել Պապայանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամ նշանակվեց 1997թ. սեպտեմբերի 23-ին եւ ՍԴ գործող անդամ մնաց մինչեւ 2010թ. հոկտեմբերի 5-ը։ Նա վախճանվեց կյանքի 68-րդ տարում։

Դեկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանում՝ ՍԴ անդամների, աշխատակազմի եւ Ռ.Պապայանի հարազատների ու մտերիմների ներկայությամբ նշվեց ՀՀ ՍԴ նախկին անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանի ծննդյան 70-ամյակը։

Ներկաների սեղաններին որպես ընծա, դրված էին Պապայանի հեղինակած «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» 700 էջանոց ստվարածավալ գրքի օրինակներ։

Հանդիսությունը բացվեց ՀՀ սահմանադրական դատարանի օրհներգով, որը հեղինակել է Ռ. Պապայանը։

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հակիրճ խոսքով բնութագրեց հոբելյարին՝ որպես եզակի մի անհատականություն, եզակի՝ իր ապրած կյանքով ու ապրեցնել սովորեցնելով, եզակի մարդ իր որակներով, իր ստեղծագործական կարողունակությամբ եւ այն դրսեւորելու շնորհներով։ Մարդ, ով իր մարդկային որակներով, ազնվությամբ ու շիտակությամբ ծնված էր արարումի համար, իր ապրելը տեսնում էր ստեղծագործելու մեջ՝ արհամարհելով հիվանդությունը, նույնիսկ մոտալուտ մահը։

Հրապարակվեց ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշումը՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության եւ սահմանադրական արդարադատության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻՆ հետմահու պարգեւատրել ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով»։

Հանդիսությունը եզրափակվեց Ռաֆայել Պապայանին նվիրված՝ ՈԳՈՒ ՀԵՐԿԸ տեսաֆիլմի ցուցադրմամբ։

Այնուհետեւ մասնակիցներն այցելեցին գերեզմանատուն՝ իրենց խնկարկումը բերելով Ռաֆայել Պապայանի հիշատակին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

20 դեկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 դեկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱ ԷՎՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 412-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 դեկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (22.12.2010Թ. ՀՕ-243-Ն) 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ, 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 դեկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ՝ «2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 դեկտեմբերի 2012թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին այցելեց ԱՄՆ Ինդիանայի համալսարանի Իրավունքի դպրոցի միջազգային, համեմատական եւ եվրոպական իրավունքի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանկ Էմերթը` ուղեկցությամբ ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոսներ Ա. Հակոբյանի եւ Գ. Թորոսյանի:

Զրուցակիցները քննարկեցին գալիք տարվա հուլիսին Երեւանում կազմակերպվելիք միջազգային գիտաժողովի հետ կապված, ինչպես նաեւ «Նոր հազարամյակի սահմանադրականություն. իրականության պարադիգմեր եւ մարտահրավերներ» խորագրով հրատարակվելիք հոդվածների ժողովածուի նախապատրաստմանն առնչվող հիմնահարցեր:

Անդրադարձ կատարվեց նաեւ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմնական հեռանկարներին, ինչպես նաեւ ԵՄ օրենսդրությանը ՀՀ իրավունքի մոտարկմանը նվիրված մի շարք հարցերի:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

27 նոյեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 260-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 նոյեմբերի 2012թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ. Սպիլմանի հետ։ Գ. Հարությունյանը Դ. Սպիլմանին շնորհավորեց դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք «Եվրոպական իրավական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Սահմանադրական դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին հրավիրեց մասնակցելու այդ խորհրդաժողովին։

Այդ դատարանի մի շարք անդամների եւ պալատի նախագահ Ի. Զիմելեի հետ քննարկվեցին նաեւ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» թեմայով միջազգային ժողովածուի նախապատրաստման ու հրատարակման հետ կապված հարցեր։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ.Բուքիքիոյի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվեց Հանձնաժողովի դերը ՀՀ օրենքների նախագծերի փորձաքննության հարցում, գոհունակությամբ արձանագրվեց շփումների բարձր մակարդակը եւ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, ինչպես նաեւ անդրադարձ եղավ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք խորհրդաժողովում Վենետիկի հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարության աշխատակիցների մասնակցությանը։

(Տեղեկատվության աղբյուրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

15 նոյեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 նոյեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
NN 2(64) 2012, 3(65) 2012

 

8 նոյեմբերի 2012թ.

Հոկտեմբերի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանը շնորհավորական նամակ ստացավ NerdyData ամերիկյան կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Բալմերից` ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայք էջի դոմեյնին (www.concourt.am) «Ոսկե հավաստագիր» շնորհելու առիթով:

NerdyData կազմակերպության հետազոտություններն անց են կացվում Alexa եւ Whois վերլուծական տեղեկատվական համակարգերի տվյալների հիման վրա: «Ոսկե հավաստագիր»-ը տրվում է այն դոմեյններին, որոնց այցելուների քանակը գերազանցում է 99% հետազոտված այլ կայքերի այցելուների թիվը:

7 նոյեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» /ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ/ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

31 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 հոկտեմբերի 2012թ.

ԽՆԿԱՐԿՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի առավոտյան ավագ եւ կրտսեր Գագիկ Հարությունյաններն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր եւ Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շիրիմներին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

23 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 հոկտեմբերի 2012թ.

ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանում, ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ, կազմակերպվեց «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում» հետազոտության բաց քննարկում։ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ այն հրապարակել է ՀՀ փաստաբանների պալատը (հեղինակներ՝ Հ. Ալումյան, Կ. Մեժլումյան, Տ. Հայրապետյան, Ա. Գրիգորյան)։

Հետազոտությունն ընդգրկում է 1997 թվականից մինչեւ 2011 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակաշրջանում ՀՀ ՍԴ-ի մի շարք որոշումների կատարման ընթացքի դիտարկում։ Հիմնականում վերլուծված է այն որոշումների կատարման ընթացքը, որոնցով այս կամ այն օրենքի դրույթ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։

Քննարկումը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, ով արժեւորեց վերոնշյալ ուսումնասիրության հրապարակումը, կարեւորեց ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական կենտրոնի կատարած աշխատանքն ու ՀՀ սահմանադրական դատարանի հետ նրա արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ իր նկատառումներն արտահայտեց հետազոտության որոշ եզրահանգումների վերաբերյալ։

Բաց քննարկմանը մասնակից ՍԴ անդամներն ու փաստաբաններն իրենց վերաբերմունքն արտահայտեցին վերոնշյալ հետազոտությանը, որը, անկասկած, օգտակար է լինելու նաեւ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների, փաստաբանների, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու անհատների համար։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

17 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 380-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 հոկտեմբերի 2012թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
NN 2(56) 2012, 3(57) 2012

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

10 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 հոկտեմբերի 2012թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XVII ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքում իր աշխատանքը սկսեց ԵՐԵՎԱՆՅԱՆ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ։

Երեւանյան ամենամյա միջազգային խորհրդաժողովների կազմակերպման ու անցկացման ավանդույթը սկզբնավորվել է ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից՝ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական Հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ՝ սկսած 1996 թվականից։

Հետագայում խորհրդաժողովների կազմակերպմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերել՝ «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, ՀՀ Ազգային ժողովը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը, ՀՀ իրավաբանների միությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (OSCE)։

Եվ ահա հերթական XVII-ը Դիլիջան քաղաքում։

Խորհրդաժողովը բացեց եւ մասնակիցներին ողջունեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա արժեւորեց ավանդական խորհրդաժողովի կարեւորությունը՝ որպես տարբեր երկրների Սահմանադրական դատարանների եւ միջազգային իրավական կառույցների փոխգործակցության ու փորձի փոխանակման կարեւոր միջոց, միաժամանակ շեշտելով հյուրերին Հայաստան երկրին ծանոթացնելու հիանալի առիթը։ Այս վերջին հանգամանքով է պայմանավորված խորհրդաժողովները երբեմն Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացնելը, ինչպես դա եղավ անցյալ տարի, երբ միջազգային XVI խորհրդաժողովը գումարվեց Ջերմուկ քաղաքում։

Վենետիկի հանձնաժողովի անունից բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայի Հանրապետության ՍԴ նախագահ Եվգենի Տանչեւը։

Ողջույնի խոսք ասացին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի (OSCE) ղեկավար Անդրեյ Սորոկինը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երեւանյան գրասենյակի ղեկավար Վարդան Պողոսյանը։

Խորհրդաժողովի առաջին օրվա երկու նիստերում զեկուցումներով հանդես եկան՝

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման երաշխիքները», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխնախագահ Ֆրանսուազա Տուլկեն՝ «Որոշումների կատարումը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեսանկյունից», Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գունար Կուտրիսը՝ «Լատվիայի սահմանադրական դատարանի եւ այլ հաստատությունների միջեւ համագործակցությունը սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում», Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր Էգիդիյուս Կուրիսը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների վերջնական բնույթը», Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Հարաբին Շտեֆանը՝ «Սլովակիայի Հանրապետության սահմանադրական դատարանի փոխգործակցությունը պետական իշխանության այլ մարմինների հետ՝ ՍԴ որոշումների կատարման ապահովման գործում», Սերբիայի ՍԴ նախագահ Դրագիշչա Սլիջեպչեւիչը՝ «Սահմանադրական դատարանի որոշումների ազդեցությունը Սերբիայի օրենսդրական գործընթացի վրա», ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ «ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության փոխգործակցությունը», Ուկրաինայի ՍԴ նախագահ Անատոլի Գոլովինը՝ «Ուկրաինայի պետական մարմինների կողմից Ուկրաինայի սահմանադրական դատարանի որոշումների կատարման մի քանի հիմնահարցերը»։

Զեկուցումների շուրջ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն։

Առաջին օրվա համար նախատեսված է մշակութային ծրագիր՝ խորհրդաժողովի մասնակիցները կայցելեն Հաղարծին եկեղեցի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

4 հոկտեմբերի 2012թ.

ՀԱՄԱՏԵՂ ՔՆՆԱՐԿՈՒՄ

International Conference

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը հետազոտություն է հրապարակել «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը Հայաստանում» խորագրով (հեղինակներ՝ Հ. Ալումյան, Կ. Մեժլումյան, Տ. Հայրապետյան, Ա. Գրիգորյան)։

ՀՀ սահմանադրական դատարանում 2012թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին, ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ, կազմակերպվելու է սույն հետազոտության բաց քննարկում։

Քննարկմանը մասնակցելու համար հրավիրվում են նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով սահմանադրական դատարանում ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ գլխավոր դատախազի ներկայացուցիչները։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

3 հոկտեմբերի 2012թ.

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

International Conference

Հոկտեմբերի 5-ին Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռիզորթ» հյուրանոցում կմեկնարկի ԵՐԵՎԱՆՅԱՆ 17-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ։

Կազմակերպիչներ՝ ՀՀ սահմանադրական դատարան, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով), «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպություն։ Աջակցությամբ՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (OSCE) երեւանյան գրասենյակի, գերմանական միջազգային համագործակցության ընկերության (giz) երեւանյան գրասենյակի։

Թեման՝ «Սահմանադրական դատարանների եւ այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում»։

Երկօրյա խորհրդաժողովի 5 նիստերում կներկայացվեն երկու տասնյակից ավել զեկուցումներ, որոնց շուրջ հընթացս կկայանան քննարկումներ։ Տարբեր երկրների սահմանադրական դատարանների որոշումների կատարման ապահովման ու սահմանադրական արդարադատության իրականացման երաշխիքների շուրջ ծավալվող քննարկումները տարբեր երկրների մասնագետների համար փորձի փոխանակման լավագույն միջոց կդառնան։ Ավելին, խորհրադաժողովում ներկայացված զեկուցումների ու քննարկումների նյութերը հետայդու էլ ուսումնասիրման հնարավորություն կտան՝ շնորհիվ «Ալմանախ» քառալեզու տարեգրքի, որն ամեն խորհրդաժողովից հետո տպագրում է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը եւ առաքում աշխարհի 60-ից ավել երկրներ։

Խորհրդաժողովը ներկայացուցչական կազմ ունի՝ մասնակցում եւ ելույթներ են ունենալու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի փոխնախագահը, Հայաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Տաջիկստանի սահմանադրական դատարանների, Սլովակիայի գերագույն դատարանի, Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահները, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, երկու տասնյակ երկրների Սահմանադրական դատարանների անդամներ։

Հայաստանի Հանրապետությունից խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի հյուրերի համար նախատեսված է մշակութային հետաքրքիր ծրագիր, ի մասնավորի՝ այցելություն Հաղարծին եւ Գոշավանք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

3 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 հոկտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

20 սեպտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 169.8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 սեպտեմբերի 2012թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 01.09.2012թ.)
[pdf, 0.7 mb]

 

14 սեպտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի ուղերձը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին եւ պարոն Ջ. Բուքիքիոյի պատասխանը պարոն Գ. Հարությունյանի ուղերձին:

 

11 սեպտեմբերի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՁԱՆՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1965 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ ՍԾԱԶԲ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԹԻՎ 131 ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 սեպտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը Վիենայում ընթացող Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսում ներկայացրեց իր ուղերձն ու մտահոգությունը կոնֆերանսը նախագահող երկրին ու կոնֆերանսի մասնակից երկրներին՝ Ադրբեջանական իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման, մարդասպանին ներում շնորհելու մասին /ուղերձի տեքստը կցվում է/։
(ռուսերեն, անգլերեն)

 

21 օգոստոսի 2012թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Օգոստոսի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Դեսպանը ՍԴ նախագահին նվիրեց երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին նվիրված հատուկ ժողովածուն եւ այդ նպատակով Չինաստանում հատուկ թողարկված դրոշմանիշի օրինակը։

Կարեւորվեց վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների ակտիվ զարգացումը։

ՍԴ նախագահը սահմանադրական դատարանի անունից դեսպանի միջոցով հրավիրեց Հայաստան այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությանը, որի վրա է դրված այդ երկրում սահմանադրական վերահսկողության իրականացման հիմնական առաքելությունը։ ՍԴ նախագահը դեսպանին հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկություններին նվիրված՝ վերջերս գրված իր հոդվածի տեքստը։

Զրուցի ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

17 օգոստոսի 2012թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պրոֆեսոր Գ. Հարությունյան
[0.3 mb, pdf]

15 օգոստոսի 2012թ.

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ...
Պրոֆեսոր Գ. Հարությունյանի հոդվածը՝ նախատեսված ընթերցողների լայն շրջանակի համար
[ռուսերեն, 0.2 mb, pdf]

9 օգոստոսի 2012թ.

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Օգոստոսի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան այցելեց Գերմանիայի Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացման եւ Եվրոպայի հարցերով նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ծանոթանալ Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին, հայ-գերմանական համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել Հայաստանի եւ Հեսսենի միջեւ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Պատվիրակության կազմում էին՝ Հեսսենի խորհրդարանի պատգամավորներ Հայկե Հոֆմանը, Թոբիաս Ութերը, Ֆրանկ Զյուրմանը, «Քիմիական արդյունաբերության միություն» ՀԿ Հեսսենի մասնաճյուղի գործադիր տնօրեն Գրեգոր Դիսսոնը, Հեսսենի Վերահսկիչ պալատի փոխնախագահ Անդրեաս Ֆոն Գալլը, Վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսը, Գայզենհայմի հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հելմուտ Դիտրիխը, “Naidoo Herberger Produktion” ընկերության ներկայացուցիչ Միխայել Հերբերգերը, Հեսսեն երկրամասի արդարադատության նախարարության աշխատակիցներ Ռալֆ Քնյոլը եւ Մալայկա Բրոշը, BASF ընկերությունից Կասիա Բոյաջյանը, Եվրախորհրդարանի ARF-ի պատվիրակությունից Բեդո Քուրքիյանը։

ՀՀ ՍԴ նախագահ պարոն Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ՀՀ ՍԴ գործունեությանն ու դատավարական առանձնահատկություններին, դատարանի իրավական դիրքորոշումների տեղին ու դերին սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի ձեւավորման հարցում, դատարանի միջազգային կապերին, որում նկատելի է հատկապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ունեցած համագործակցությունը։

Երկու երկրների համար արդիական մի շարք թեմաների քննարկումներով, հարց ու պատասխաններով ընթացած զրույցում երկուստեք առաջարկվեց նոր համագործակցություն ծավալել ՀՀ ՍԴ-ի եւ Հեսսեն երկրամասի սահմանադրական դատարանի միջեւ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

19 հուլիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԼՈՒՍՏ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 հուլիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 208-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 հուլիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր (Հավելված)
N 1 2012 (ռուսերեն, pdf)

 

17 հուլիսի 2012թ.

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱ-ԻՐԱՎԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԵԼԻՍ
Գ. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀ ՍԴ նախագահ, ի. գ. դ., պրոֆեսոր
Զեկույց տարածաշրջանային համաժողովում (Բաթումի, 6 հուլիսի 2012թ.)
[ռուսերեն, 0.3 mb, pdf]

14 հուլիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 հուլիսի 2012թ.

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիսի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին։

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորեց նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով։

Դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը ծանոթացրեց Սահմանադրական դատարանի գործունեությանը, ներկայացրեց նախորդ դեսպանների հետ ՍԴ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն արդյունավետ շարունակություն կունենա։

ԻԻՀ դեսպանն իր նկատառումները հայտնեց առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու, հայ-իրանական կապերի էլ ավելի ամրապնդելու շուրջ։

Երկուստեք քննարկվեցին նաեւ իրավական ոլորտի մի շարք հարցեր:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

12 հուլիսի 2012թ.

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

«Հավասարության իրավունքը. Սահմանադրական պաշտպանության սահմանները» թեմայով Սեւծովյան տարածաշրջանների երկրների ռեգիոնալ կոնֆերանսին մասնակցելու համար հուլիսի 6-7-ը Վրաստանի Բաթումի քաղաքում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կ. Մաթեւոսյանը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա, Բաբայանը, ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետ Լ. Իսկանդարյանը, ՀՀ ՍԴ գլխավոր մասնագետ Ա. Փխրիկյանը, փաստաբան Արտակ Զեյնալյանը։

Վրաստանի սահմանադրական դատարանի եւ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի կողմից կազմակերպված ռեգիոնալ կոնֆերանսին մասնակցում էին Հարավային Կովկասի երկրների, Գերմանիայի, Ուկրաինայի, Մոլոդովայի, Լատվիայի եւ Թուրքիայի սահմանադրական դատարանների նախագահներ, դատավորներ եւ սահմանդրական իրավունքի մասնագետներ։

Կոնֆերանսի պլենար նիստում «Համակարգային մոտեցումը սահմանադրական դատարաններում հավասարության սահմանադրա-իրավական սկզբունքի իրացմանն առնչվող հարցերը քննելիս» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Հարությունյանը։ Հընթացս հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկույցում առաջ քաշված հարցադրումները։ ՀՀ պատվիրակությունից հանդես եկավ նաեւ ՍԴ անդամ Վ. Պողոսյանը, ում զեկույցը նվիրված էր իրավահավասարության սկզբունքի վերաբերյալ սահմանադրական դատարանի դոկտրինալ մոտեցումների վերլուծությանը։

Կոնֆերանսի երկօրա նիստերում ներկայացվեց տասնհինգ զեկույց։ Ելույթներ ունեցան Վենետիկի Հանձնաժողովի, Լատվիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակները։ Կոնֆերանսն անցավ թեմաների աշխույժ քննարկման մթնոլորտում եւ առաջավոր փորձի տարածման հիանալի միջոց դարձավ։

Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփեց Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին, ով առանձնակի շեշտեց Հայաստանի եւ Վրաստանի սահմանադրական դատարանների միջեւ առկա սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկումների իրականացման կարեւորությունը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

4 հուլիսի 2012թ.

ՆՎԻՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանն ավանդաբար ընդունելություն է կազմակերպում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան։

Հուլիսի 4-ին ընդունելությանը մասնակցում էին ՀՀ պետական բարձրաստիճան այրեր, քաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, դատաիրավական ոլորտի մասնագետներ, բուհերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

4 հուլիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

28 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

2012Թ. ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «2012Թ. ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012Թ. ՄԱՅԻՍԻ 11-Ի N37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃՈՎ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

20 հունիսի 2012թ.

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 20-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը։ Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ նրա պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի հետ սերտ համագործակցության, տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու համար։

Իր հերթին պարոն դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանների եւ երկու երկրների տարբեր ինստիտուտների ակտիվ համագործակցության կապակցությամբ։ Երկուստեք շեշտվեց, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն։

Քննարկվեցին նաեւ հետագա համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

19 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 38 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

2012Թ. ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «2012Թ. ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 7 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012Թ. ՄԱՅԻՍԻ 11-Ի N37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃՈՎ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 9 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

8 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 հունիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 265-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

21 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37, 3, 9, 7, 38 եւ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մայիսի 2012թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը։

Դատարանը որոշել է նաեւ սույն գործի դատաքննությունը նշանակել 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10։00-ին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

19 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 265-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 մայիսի 2012թ.

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սույն թվականի մայիսի 16-ին սահմանադրական դատարան են դիմել թվով չորս պատգամավորի թեկնածուներ։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։ Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից։ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։

Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։

ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճով սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 16:00-ին սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը:

 

17 մայիսի 2012թ.

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Մայիսի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության իրավական հարցերով ավագ վերլուծաբան Ջեսի Թանենբաումին, ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության ավագ իրավաբան Նարինե Գասպարյանին եւ ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության «Դատական բարեփոխումների ինդեքս» ծրագրի օգնական Ամալյա Ոսկանյանին։

Քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

8 մայիսի 2012թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր
N 1(55) 2012

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

8 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 1(63) 2012

 

6 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 մայիսի 2012թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍԴ 05.05.2012Թ. ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՀՀ սահմանադրական դատարանը փաստեց, որ տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում։

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ եւ բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի /գաղտնի ընտրական իրավունք /c/-րդ ենթակետում շեշտվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»։ Այդ փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից, հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320 (2003) բանաձեւով եւ հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչակագրով՝ գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես եվրոպական ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքների արտացոլում։

Նշված մոտեցումներն իրավաչափ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՀՀ Սահմանադրությանը համահունչ համարելով հանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ սահմանադրաիրավական առումով «հրապարակման ենթակա չեն» կամ «չպետք է հրապարակվի» արտահայտությունները չեն կարող այնպիսի տարածական մեկնաբանություն ստանալ, որ խոչընդոտվի ազատ ընտրությունը կամ արգելափակվի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ դրանց չհրապարակման սահմանափակումը որեւէ կերպ տարածվի նման տեղեկությունները դատարաններին տրամադրելու վրա։ ՀՀ ՍԴ-ն գտել է, որ վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ օրենսգրքում ամրագրված եւ իր որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակությամբ։ Վերջինս ենթադրում է, որ դրանք չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում ընտրական գործընթացն օրենքով սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը՝ որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում՝ դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
05.05.2012թ.

 

4 մայիսի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԻՈՏՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

30 ապրիլի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 ապրիլի 2012թ.

ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑԸ

Ապրիլի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին։

Երկուստեք գոհունակություն հայտնեցին դեսպանի պաշտոնավարման տարիներին ՀՀ սահմանադրական դատարանի եւ դեսպանության սերտ համագործակցության, մշակութային մի շարք ծրագրերի համատեղման, հայ իրանական կապերի էլ ավելի ամրապնդման համար։

Պարոն Հարությունյանը Հայաստանում իր լիազորություններն ավարտող դեսպանին հաջողություններ մաղթեց նրա հետագա աշխատանքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

23 ապրիլի 2012թ.

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Գրողների համահայկական 6-րդ համագումարին մասնակցելու առիթով Հայաստանում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ գրողների խնդրանքով ապրիլի 23-ին հանդիպում կայացավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ։

Ակտիվ զրույց ծավալվեց սահմանադրական արժեբանության, իրավունքի եւ սահմանադրական մշակույթի, ազգային ինքնության հիմնախնդիրների եւ մի շարք այլ հարցերի շուրջ։

Հյուրերը քաջատեղյակ էին, որ ՍԴ նախագահը ոչ միայն իրավական թեմաներով բազմաթիվ գրքերի, այլեւ մշակութային թեմաներով մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է։ Դրանով էլ պայմանավորված էին բազմաբնույթ հարցադրումներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումը։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

19 ապրիլի 2012թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 17.04.2012թ.)
[pdf, 0.7 mb]

18 ապրիլի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 ապրիլի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 ապրիլի 2012թ.

V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 13-14-ը Երեւանում անցկացվեց սահմանադրական եւ համարժեք դատարանների գլխավոր քարտուղարների V միջազգային խորհրդաժողովը։

Այն կազմակերպել էին Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ՀՀ սահմանադրական դատարանը։

Խորհրդաժողովների այս շարքը, որ նախանձախնդիր վերաբերմունքով պարբերաբար կազմակերպում է Վենետիկի հանձնաժողովը, տարբեր երկրների Սահմանադրական եւ համարժեք դատարանների համագործակցության, փորձի փոխանակման, քարտուղարությունների ու աշխատակազմերի գործունեության առանձնահատկություններն ու աշխատանքային մեթոդները միմյանց ներկայացնելու հրաշալի միջոց է։ 25-ից ավելի երկրների մասնակցությամբ հերթական խորհրդաժողովը Հայաստանում հրավիրելը մեր երկրում սահմանադրական արդարադատության բնագավառում ձեռքբերումների միջազգային ճանաչման կարեւոր վկայություն է։

Բացելով խորհրդաժողովը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը արժեւորեց Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնողական ակտիվ դերակատարությունը, որ վերջինս պատվով կատարում է եվրոպական ու համաշխարհային մակարդակով սահմանադրական դատարանների համագործակցության ոլորտում։ Չափազանց կարեւոր է, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ դատարանների աշխատակազմերի եւ գլխավոր քարտուղարների՝ միջազգային չափանիշներով այսօրինակ հանդիպումների կազմակերպմանը, վերջիններիս աշխատանքն առանցքային համարելով դատարանների ընդհանուր գործունեության համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ տիկին Տանյա Գերեվեյնը։

Առաջին նիստը նախագահում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Քննարկման էր դրված «Դատավարական ժամկետներ» (ժամկետներ դիմողի եւ դատարանի համար) թեման։

Զեկուցումներով հանդես եկան Էրիկ Կերշեւանին Սլովենիայից, անկախ փորձագետ Պավել Բլոխինը Ռուսաստանի Դաշնությունից, Շտեֆան Ֆրանկը Ավստրիայից, պրոֆեսոր Դիանա Մեչին Հունգարիայից։

Զեկուցումների շուրջ կայացան համակողմանի քննարկումներ։

Առաջին օրվա նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Սահմանադրական դատարանում։

Պարոն Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, դատավարական առանձնահատկություններին, կարեւորեց դատարանի թափանցիկ աշխատանքը, որն իրականացվում է նիստերին քաղաքացիների ազատ մուտքով եւ դատարանի որոշումներն ու միջացառումները ՍԴ-ի վեբ կայքում լուսաբանելու ճանապարհով։

Ապրիլի 14-ի նիստը նախագահում էր Սլովենիայի ՍԴ գլխավոր քարտուղար Էրիկ Կերշեւանը։ Քննարկվող թեման էր՝ «Արձագանքը դատարանի որոշումների հանդեպ բացասական վերաբերմունքի դեպքում»։ Զեկուցումներով հանդես եկան Ելենա Կրավչենկոն Ռուսաստանի Դաշնությունից, Լայլա Յուրսենան Լատվիայից, Ֆրանսիսկո Մորալես Սարավիան Պերուից, Թեոդոր Անտիչը Խորվաթիայից, Լիսա Լ. Ռայսինգը Դանիայից։

Հընթացս զեկուցումների՝ հարց ու պատասխանների միջոցով կայացան աշխույժ քննարկումներ։

Խորհրդաժողովում հետաքրքիր, կարեւոր առաջարկություններ եղան թե զեկուցումներում եւ թե հարց ու պատասխանների ձեւաչափով ընթացած քննարկումների ընթացքում, որոնք, անշուշտ, հետայդու հաշվի կառնվեն մասնակիցների կողմից՝ իրենց գործունեության ընթացքում ներդնելով դրանք եւ օգտագործելով հարուստ փորձը։ Փորձի փոխանակումը կշարունակվի նաեւ գիտաժողովի նյութերի ուսումնասիրությամբ եռալեզու տեղեկագրում, ուր զետեղվելու են բոլոր զեկուցումները։

Խորհրդաժողովի օրերին հյուրերի համար նախատեսված էին մշակութային բազմազան միջոցառումներ։ Շատերն առաջին անգամ էին Հայաստանում, եւ վերջիններիս համար անկասկած տպավորիչ էին ուղեւորությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» հուշահամալիր, Գառնի եւ Գեղարդ, Փարաջանովի անվան թանգարան։

Հյուրերը մեծ ակնածանքով այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իրենց խոնարհումը բերեցին եղեռնի զոհերի հիշատակին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11

 

12 ապրիլի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 138-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 մարտի 2012թ.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում խորհրդարանական առաջիկա ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային՝ իրավական վերլուծաբաններ Մառլա Մորրիի եւ Քսենյա Դաշուտինայի ուղեկցությամբ։

Պարոն Հարությունյանը կարեւորեց առաջիկա ընտրությունների հետ կապված դիտորդական խմբի առաքելությունը, նրանց խնդրանքով հանգամանորեն տեղեկացրեց քաղաքացիների ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկություններին եւ դրա համատեքստում՝ ՀՀ սահմանադրական դատարանի ունեցած դերին։ Դիտորդական խմբին տրամադրվեց նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունը՝ ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկությունների վերաբերյալ (վերջինս տեղակայված է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում

Դիտորդական խմբի կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

29 մարտի 2012թ.

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
[հայերեն, անգլերեն, pdf, 0.2 mb]

 

14 մարտի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱՆՁՆԱԳՐԱՎԻԶԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ 1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՈԻԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 մարտի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Զ» ԵՆԹԱԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 մարտի 2012թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Զդիսլավ Ռաչինսկուն։ Դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը նրան ծանոթացրեց ոչ միայն դատարանի վերջին որոշումներին եւ մի շարք հիմնահարցերի միջազգային քննարկումների արդյունքներին, այլեւ մեր երկրում ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա առանձնահատկություններին։

Դեսպանին տրամադրվեց նաեւ դատարանի աշխատակազմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանքը վերջին հարցի առնչությամբ, համաձայն որի՝ ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին տարիների փոփոխությունները Հայաստանում կարեւոր անդրադարձ ունեցան նաեւ ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում։ Դա առաջին հերթին վերաբերում է 2005թ. սահմանադրական բարեփոխումներին, երբ վերանայվեց Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետը, համաձայն որի՝ սահմանադրական դատարանը լուծում էր Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը։

Գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետում ամրագրվեց նոր դրույթ, համաձայն որի՝ սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը։

Ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում կարեւոր դերակատարություն վերապահվեց 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական դատարանին։ Ընդ որում, 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվեց, որ թեկնածուների ու կուuակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մաuին գործերն ըuտ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով։ Նույն կարգով են քննվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։

Ուշադրության է արժանի եւ այն, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Նկատի ունենալով ընտրական իրավունքի դատական պաշտպանության դատավարական առանձնահատկություններն ու ընդդատության հանգամանքը, ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են, որ առանձին ընտրական վեճեր քննվում եւ լուծվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Մասնավորապես, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի՝ «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման եւ ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։ Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները /ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ/։

Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մաuին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։ Իսկ համաձայն 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Կուuակցության, կուuակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մաuին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով եւ ժամկետներում»։

Ընդ որում, ՀՀ ընտրական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կուuակցության, կուuակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դա-տարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են uույն oրենuգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մաuի կամ uույն oրենuգրքի 26-րդ հոդվածի դրույթները»։ Իսկ օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, մասնավորապես, սահմանում է, որ «Նախընտրական քարոզչության uահմանված կարգի այնպիuի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամաuնական ընտրակարգով ընտրություններին մաuնակցող կուuակցությունը, կուuակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուuակցության, կուuակ-ցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, կուuակցության, կուuակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»։

Օրենսգրքի 46-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան»։ Ի դեպ, նույն հոդվածի համաձայն՝ թեկնածուի, կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մաuին դիմում կարող է ներկայացվել մինչեւ քվեարկության oրը։

Ակնհայտ է, որ այստեղ հստակեցված է ոչ միայն դատական իրավազորության շրջանակը, այլեւ շեշտված է, թե դատավարական ինչ ընթացակարգով ու ժամկետներում այդ հարցերը կարող են քննվել եւ լուծում ստանալ։

Ասվածից հետեւում է, որ ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է.

ա/ հստակ պատկերացնել դատական յուրաքանչյուր ատյանի իրավազորության շրջանակները,

բ/ նկատի ունենալ, որ յուրաքանչյուր մարմին իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով,

գ/ օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով քայլեր ձեռնարկել իրավունքի պաշտպանության հարցում՝ այն դատարանում, որը դրա իրավազորությունն ունի,

դ/ հաշվի առնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների համար վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ միայն իրեն վերապահված կոնկրետ իրավասություն։

ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնք պետք է նախապես քննության առնվեն եւ իրավական լուծում ստանան ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում, ինչպես նշվեց, վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։

Կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասի՝ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկու-թյան oրվանից հետո՝ 5-րդ oրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասն իր հերթին սահմանում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության oրվանից հետո՝ 7-րդ oրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Հաշվի առնելով օրենսդրական այս դրույթները՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1.-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ իրավական անհրաժեշտ հստակությամբ առկա են եղել ու հաշվի են առնվել.

ա/ քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

բ/ վարչական դատարանի իրավասության հարցերին առնչվող վճիռները,

գ/ հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները,

դ/ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ե/ քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ պատշաճ ձեւով առկա են եղել ու հաշվի են առնվել.

ա/ ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը,

բ/ դատարանի վճիռները,

գ/ հանձնաժողովում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները,

դ/ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունված որոշումը։

Նշված երկու խումբ փաստաթղթերի՝ օրենքի պահանջներին համապատասխան կազմված լինելու, վերջնական որոշում կայացնելիս դրանք պատշաճ ձեւով հաշվի առնելու հանգամանքներն ուսումնասիրելը եւ գնահատելը սահմանադրական դատարանի խնդիրն է։

Սահմանադրական դատարանի խնդիրն է նաեւ գնահատել, թե այս ամենը հաշվի առնելու արդյունքում որքանո՞վ է իրավաչափ ընտրության արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը։

Ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե ընտրական հանձնաժողովներն ինչպես են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 45-47-րդ հոդվածների պահանջները եւ որքանով են հիմնավոր ու օբյեկտիվ հանձնաժողովներում uտացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, ինչպես նաեւ տեղամաuային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության oրն արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումները։ Դրանց առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն բոլոր աստիճանի ընտրական հանձնաժողովները, իսկ վերջիններիս գործողություններն ու անգործություն, ինչպես նշվեց, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող է բողոքարկվել վարչական դատարան։

Վարչական դատարանում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթի կարգն ու առանձնահատկությունները հստակ սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի 143-150-րդ հոդվածներով։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի քննության եւ լուծման առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով։

Զրույցի ընթացքում շեշտվեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները նախապես նկատի ունենան ընտրական իրավունքի դատական պաշտպանության ներկա կարգի էապես տարբերությունը մինչեւ Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արմատավորումը գոյություն ունեցող կարգից։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց հանգամանալի զրույցի եւ երկու երկրների դատական սահմանադրական վերահսկողության մարմինների ակտիվ համագործակցության համար։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

6 մարտի 2012թ.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Ավետիսյանի գրախոսությունը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ.Գ. Հարությունյանի «Սահմանադրականություն. դասեր, մարտահրավերներ, երաշխիքներ» գրքի վերաբերյալ:
(ռուսերեն, pdf, 0.3 mb)

 

29 փետրվարի 2012թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ

ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է ՀՀ Սահմանադրության արեւմտահայերեն զուգադիր թարգմանությունը (շարադրանքն արեւմտահայերենով) եւ հրատարակվել առանձին գրքով։

ՀՀ Սահմանադրության՝ արեւմտահայերեն տեքստը տեղադրված է ՀՀ սահմանադրական դատարանի վեբ կայքում՝ (http://www.concourt.am/armenian/constitutions/arevmtahayeren.pdf

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

28 փետրվարի 2012թ.

Միջազգային ալմանախ
«Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում»

Երեւան, «Նժար», 2011
[ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով]

27 փետրվարի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՇԱՎԱՐՇ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 փետրվարի 2012թ.

IX ԳԻՏԱԺՈՂՈՎԸ՝
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Փետրվարի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «Անձին սեփականության իրավունքից զրկելու հիմնախնդիրները ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համատեքստում» թեմայով IX գիտաժողովը։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար այն կազմակերպել էին «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագիրն ու ՀՀ սահմանադրական դատարանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանում ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը եւ գիտաժողովի հիմնական բանախոս, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը։

Պարոն Հարությունյանը կարեւորեց արդեն ավանդույթ դարձած գիտաժողովի դերը, իրավագետների ու սահմանադրագետների շրջանում մեծ հեղինակություն վայելող հիմնական բանախոս, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդի ներկայությունը, վկայեց այն սպասելիքները, որ մի շարք կարեւոր հարցեր այստեղ կգտնեն իրենց սպառիչ պատասխանները։

Գիտաժողովի նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, հիմնական բանախոս՝ Օթթո Լուխթերհանդ։

Մասնակիցները հետաքրքրությամբ լսեցին պրոֆեսորի զեկուցումը։ Ծավալված աշխույժ քննարկումն ու հընթացս ներկայացվող հարց ու պատասխանները վկայում էին թեմայի կարեւորությունն ու արդիականությունը։

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պարոն Լուխթերհանդին՝ հրավերն ընդունելու եւ իր հետաքրքիր, օգտակար զեկույցի համար, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GIZ) ծրագրի ղեկավարությանը, որի հետ ՀՀ ՍԴ-ի համագործակցությունն այսօրինակ ձեռնարկումներով շարունակական է։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

14 փետրվարի 2012թ.

ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՍԴ

Փետրվարի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Պարոն Հարությունյանը հյուրին շնորհավորեց պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՀ սահմանադրական դատարան-ԵԱՀԿ գրասենյակ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական զարգացումների, առաջիկայում սպասվելիք պառլամենտական ընտրությունների, ընտրողների իրավունքների դատական պաշտպանության հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այդ թեմատիկայով համատեղ սեմինար անցկացնել։

ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գործում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության ու բարեմաղթանքների համար, հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի երկուստեք ձեռք բերված կապերի հետագա ամրապնդմանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

7 փետրվարի 2012թ.

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Արցախի պետական համալսարանների մի խումբ ուսանողների, ովքեր Երեւանում մասնակցում են «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնահարցերը արդի ժամանակաշրջանում» միջազգային ձմեռային եռօրյա դպրոցին։

Պարոն Հարությունյանն ուսանողներին ծանոթացրեց սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին, առանձին սահմանադրական դատարանների գործունեության առանձնահատկություններին։

Հարցերով ու պատասխաններով շարունակվող զրույցն ընթացավ իրավագիտության ոլորտում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության եւ արդիականության վերհանման, իրավամտածողության ու իրավական մշակույթի ամրապնդման հարցերի շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

3 փետրվարի 2012թ.

ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին (Քեթի) Ջեյն Լիչին։

Պարոն Հարությունյանը դեսպանին ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, սահմանադրական դատարանի միջազգային կապերին, քննության առնված գործերին ու կայացրած մի շարք որոշումների։

Տիկին Լիչն ուրախությամբ ընդունեց այն փաստը, որ ՍԴ որոշումներն այսուհետ նաեւ անգլերեն լեզվով կհրապարակվեն եւ կտեղադրվեն ՍԴ վեբ կայքում։

Երկուստեք ողջունեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ Անգլիայի դեսպանության հետ սերտ կապերը եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Զրույցն ընթացավ իրավունքի գերակայության ապահովման, Սահմանադրական դատարանների ունեցած կարեւոր դերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց իր նոր պաշտոնավարման գործում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

30 հունվարի 2012թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հարությունյան Գ.Գ., պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ՍԴ նախագահ
(ռուսերեն, pdf, 0.2 mb)

 

25 հունվարի 2012թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՊԱՀԻՑ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 հունվարի 2012թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔ
Հարությունյան Գ.Գ., ի. գ. դ., պրոֆեսոր, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ
(ռուսերեն, pdf, 0.4 mb)

11 հունվարի 2012թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 01.01.2012թ.)
[pdf, 0.7 mb]

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]