Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012| 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

 

29 դեկտեմբերի 2011թ.

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

      2011թ. դեկտեմբերի 29-ին տարեմուտի հանդիպում էր կազմակերպվել ՀՀ սահմանադրական դատարանում։ Այն տարբերվում էր նախորդ նմանատիպ հանդիպումներից նրանով, որ հատուկ հրավիրյալի կարգավիճակով դատարանում էին նաեւ այն քաղաքացիները կամ նրանց ներկայացուցիչները, ում դիմումի հիման վրա 2011 թվականին ՀՀ տարբեր օրենքների դրույթներ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։
     Ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքը՝ ՍԴ նախագահն ընդգծեց, որ մեկ ամսից կհրապարակվի դատարանի տարեկան հաղորդումը որոշումների կատարման վիճակի վերաբերյալ, որտեղ մանրամասն կներկայացվեն նաեւ երկրում սահմանադրական արդարադատության հետագա բարելավման հիմնախնդիրները։ Միաժամանակ շեշտվեց, որ 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից, ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններն արմատական լուրջ քայլ էին մարդկանց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության, նրանց սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը երաշխավորելու հարցում։
     Դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց հրավիրյալներին, ովքեր գործուն դեր են կատարել երկրում սահմանադրական օրինականության հաստատման, օրենսդրության սահմանադրականացման հարցում։
     Հավելենք նաեւ, որ 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանը վերջնական որոշում է կայացրել 76 գործով, որից 8-ի դեպքում օրենքների դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, իսկ 5-ի դեպքում՝ դրանք սահմանադրական են ճանաչվել ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա բացահայտված՝ տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

22 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

21 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1970 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1965 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

20 դեկտեմբերի 2011թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

     Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում եզակի ու կարեւոր իրադարձություն էր, երբ այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ Կիեւում հրատարակվեց Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի՝ միջազգային ֆորումներում ելույթների ու տարբեր հրատարակումների ժողովածուն (այն տեղակայված է ՀՀ սահմանադրական դատարանի կայքում
     2011թ. դեկտեմբերի 16-ին Կիեւում, Իրավական գիտությունների ազգային ակադեմիայում, կազմակեպվեց ժողովածուի շնորհանդեսը։ Ակադեմիկոսներ Վ.Պ. Տիխիյի, Յու. Ս. Շեմշուչենկոյի, Յու. Վ. Բաուլինի, Ն. Ֆ. Սելիվոնի, Մ.Վ. Կոստիցկու, դոկտոր, պրոֆեսորներ Ն.Ա. Մյալովիցսկայայի, Պ.Ի. Կիրիլյուկի, Ա. Ռ. Դարբինյանի, Բ.Մ. Պոլյակովի, սահմանադրագետներ Պ. Ստեցյուկի, Վ. Պողոսյանի վերլուծական ելույթներում ոչ միայն արժեւորվեցին հեղինակի հայեցակարգային ու դոկտրինալ մոտեցումները սահմանադրականության էության բացահայտման ու հասարակական պրակտիկայում հաստատման վերաբերյալ, այլեւ կարեւորվեց տվյալ ժողովածուի հսկայական դերն ու միջազգային նշանակությունն իրավագիտության ու սահմանադրական պրակտիկայի հետագա զարգացման գործում։
     «Սահմանադրականություն. դասերը, մարտահրավերները, երաշխիքները» թեմայով ծավալուն զեկույցով հանդես եկավ նաեւ պրոֆեսոր Գ. Հարությունյանը։
     Նույն օրն աշխատանքային այցով Կիեւում գտնվող ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի սահմանադրական դատարանում, մասնակցեց թեմատիկ կլոր սեղանի, որտեղ «Սահմանադրական արդարադատությանը նետված արդի մարտահրավերները» թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

20 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
NN 4(61) 2011, 5(62) 2011

 

12 դեկտեմբերի 2011թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

     Դեկտեմբերի 12-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսների եւ մագիստրատուրայի ուսանողների համար՝ «Վերափոխվող հասարակական համակարգերում սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրները» թեմայով ամփոփիչ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։
     Պարոն Հարությունյանն ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն հարցերի վրա, որոնք այսօր էլ առանցքային կարեւոր նշանակություն ունեն թե՛ դասական ժողովրդավարության եւ թե՛ նորանկախ երկրների կայուն, դինամիկ զարգացումը երաշխավորելու, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման, իրավունքի գերակայության երաշխավորման գործում։
     Ավելի քան երկժամյա հանդիպումն ավարտվեց արծարծված հիմնախնդիրների աշխույժ քննարկմամբ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

12 դեկտեմբերի 2011թ.

     ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 07.12.2011թ. նիստում ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ)` 4 տարի ժամկետով:
     ԽԿԿ-ն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման 1989 թվականին ուժի մեջ մտած կոնվենցիայի հիման վրա: Կոմիտեի գործունեությունը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
     ԽԿԿ-ն ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից եւ այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ: Դրանով իսկ այն լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը:

 

9 դեկտեմբերի 2011թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 01.12.2011թ.)
[pdf, 0.7 mb]

8 դեկտեմբերի 2011թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑ

     Դեկտեմբերի 8-ին հրաժեշտի այցով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին այցելեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը։
     Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դեսպանի պաշտոնավարման տարիներին դեսպանատուն-սահմանադրական դատարան արդյունավետ համագործակցության համար։ Զրույցն ընթացավ իրավունքի գերակայության ապահովման, Սահմանադրական դատարանների ունեցած կարեւոր դերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցության, ՀՀ ՍԴ-ի միջպետական կապերի շուրջ։
     ՍԴ նախագահը դեսպանին հաջողություն մաղթեց իր հետագա աշխատանքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

7 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 208-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 873-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

5 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 դեկտեմբերի 2011թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշման ընդունումից հետո մի շարք պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձինք փորձում են կարծիքներ ներկայացնել հանրությանն այդ որոշման իրավական հետեւանքների մասին, ցավոք, անտեղյակությամբ կամ որոշումը պատշաճ չուսումնասիրելու արդյունքում տարածելով նաեւ ապատեղեկատվություն։
     Նախ՝ սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ոչ թե պարզապես ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, այլ այն որպես այդպիսին է ճանաչվել միայն տվյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Իսկ այդ դիրքորոշումներն ու պարտավորությունները հստակ շարադրված են որոշման մեջ ու պարտադիր են իրավակիրառողների համար։ Իրավակիրառական պրակտիկայում միայն այդ շրջանակներում կիրառվելու դեպքում վեճի առարկա հոդվածի դրույթները կարող են սահմանադրական համարվել։ Եթե ոչ իրավաբանն այս տարբերությունը դժվարությամբ կարող է ընկալել, թերեւս մասնագետները, այդ թվում նաեւ իրավական թեմաներով գրող լրագրողները, պետք է իրավունքի լեզուն պատշաճ ընկալեն ու մեկնաբանեն։
     Երկրորդ՝ ապատեղեկատվություն է այն թեզը, ըստ որի՝ այս որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա դատարաններում արդեն իսկ քննվող գործերի վրա։
     Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել եւ գործում է 2011թ. նոյեմբերի 15-ից, եւ որեւէ իրավակիրառող այդ իսկ օրվանից այն շրջանցել չի կարող։ Եթե օրենքի այդ դրույթը կիրառվի այլ մեկնաբանությամբ, քան սահմանադրական դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումներն են, ապա կստեղծվի հակասահմանադրական իրավիճակ եւ, վերջին հաշվով, այդ դատական ակտը ենթակա կլինի վերանայման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների եւ նոյեմբերի 22-ից ուժի մեջ մտած իրավակարգավորման ուժով։
     Ցանկալի է կարծիք արտահայտելուց առաջ ծանոթանալ նաեւ օրենսդրական այս վերջին փոփոխություններին ու դրանց հիման վրա նոր հանգամանքներով դատական գործերի նորոգման ինստիտուտի էությանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

1 դեկտեմբերի 2011թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 1000-ՐԴ ՈՐՈՇՈՒՄԸ

     Նոյեմբերի 29-ին ՀՀ սահմանադրական դատարանի հերթական որոշումը հոբելյանական էր՝ հազարերորդը։ Խորհրդանշական էր, որ հազարերորդ որոշումը կայացվեց վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի երրորդ պարբերության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով (որոշման տեքստը տեղադրվել է ՍԴ վեբ կայքում
     Նիստից հետո, հոբելյանական իրադարձության առիթով, Սահմանադրական դատարանը կոլեկտիվի եւ հյուրերի համար ընդունելություն կազմակերպեց, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գ. Ղազինյանը, ՍԴ անդամներ, փաստաբաններ, իրավագետներ։
     Ներկաներին ողջունեց եւ հակիրճ խոսքով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։
     Այն, որ այս հազարերորդ որոշումը կայացվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա, դատական համակարգում գործառնական փոխհարաբերությունների շատ հետաքրքիր ու նոր խորհրդանիշ դարձավ, կարեւորվեց որոշման ե՛ւ կշիռը, ե՛ւ հնչեղությունը, ե՛ւ նշանակությունը։
     Պարոն Հարությունյանը Սահմանադրական դատարանի անցած ճանապարհը բաժանեց երկու փուլի՝ մինչեւ 2006 թվականը եւ 2006-ից հետո։ Մինչեւ 2006-ը օրենքի սահմանադրականության հարցով սահմանադրական դատարանի կողմից քննության առնված գործերը կազմել են 1,3%, 2006-ից մինչ այսօր՝ շուրջ 49%։ Ընդ որում, 51 գործերով 55 օրենքների ավելի քան 90 դրույթ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Միայն քրեական դատավարության օրենսգրքի հետ կապված 35 գործ է քննության առնվել, իսկ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետ կապված՝ 33 գործ։ ՀՀ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա, շուրջ 50 օրենսդրական փոփոխություն ու լրացում է կատարվել։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը լուրջ եւ ծանրակշիռ դերակատարություն ունի օրենսդրական դաշտի սահմանադրականացման ու սահմանադրական իրավահարաբերությունների զարգացման գործում։
     Վերջում ՍԴ նախագահը շնորհավորեց գործընկերներին և հյուրերին, շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

30 նոյեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

28 նոյեմբերի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին։

Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը շնորհավորեց նշանակման առիթով, ծանոթացրեց նրան ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության կապակցությամբ, առանձնահատուկ կարեւորեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշման կարեւոր դերը երկրում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության հարցում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին իրավունքի գերակայության երաշխավորման, հասարակական հարաբերությունների սահմանադրականացման արդի խնդիրները։ Երկուստեք կարեւորեցին անհատական դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների դերը երկրում սահմանադրաիրավական զարգացումների գործում։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսլերը եւ դեսպանատան իրավական հարցերով խորհրդատու Դավիթ Խաչատրյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

25 նոյեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 նոյեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Թ» ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 նոյեմբերի 2011թ.

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից դպրոցականների շրջանում անցկացվող «Ինտելեկտուալ խաղ» մրցույթի մասնակից տարբեր դպրոցներից մի խումբ սաների։

Քանի որ մրցույթի մասնակից դպրոցականները «Հասարակագիրտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրում են նաեւ «Մարդու իրավունքներ» թեման, ուստի ցանկություն էին հայտնել հանդիպել ՍԴ նախագահի հետ, իրենց հուզող հարցերի շուրջ զրուցել նրա հետ։

Պարոն Հարությունյանը սաներին ծանոթացրեց աշխարհում սահմանադրական դատարանների ստեղծման պատմությանը, ՀՀ ՍԴ կառուցվածքին ու գործունեությանը, հանգամանալից ներկայացրեց Սահմանադրության գերակայության ապահովման գործում ՍԴ-ների դերն ու նշանակությունը։

Հանդիպումը, որ ավարտվեց հարց ու պատասխաններով, մարդու իրավունքների պաշտպանությանը, երկրում սահմանադրականության հաստատմանը, իրավունքի գերակայությանը վերաբերող մի յուրօրինակ դաս էր դպրոցականների համար։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

18 նոյեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանն ամրապնդում է մամուլի ազատությունը Հայաստանում (EuFoA)

Constitutional Court strengthens media freedom in Armenia
17/11/2011 - Aysor.am / Armenia

European Friends of Armenia strongly welcomes this week’s ruling of Armenia’s Constitutional Court, which strengthens media freedom. The ruling provides interpretation guidelines for the new defamation law, following a request by the Armenian Ombudsman, Karen Andreasyan.
During the recently organised EuFoA round-table on the state of Democracy and Human Rights in Armenia, Mr Andreasyan elaborated his decision to address the Court, saying that “even though the law itself is good and largely based upon recommendations from the Council of Europe, high fines are regularly issued by courts where the European case law would demonstrate greater tolerance when dealing with such issues”. He expressed hope that “guidelines for the handling of future cases can be created and thus the existing problems can be contained”. The Court’s ruling is a success for the Ombudsman and media freedom in Armenia.
“Political journalism in Armenia has become more and more outspoken and sometimes very polarised in Armenia, where observers talk about ‘pro-governmental’ and ‘pro-oppositional’ press. We welcome that today the resulting disagreements about libel, like in any European country, are addressed in civil courts”, comments EuFoA Secretary General, Dr Michael Kambeck. “Thanks to the timely initiative by the Ombudsman and the prioritisation of the issue by the Constitutional Court, Armenia is now heading towards the upcoming parliamentary elections with improved safeguards for media. This is a vital step for a more democratic media landscape and discussion culture.”
Armenian legislators decriminalised libel in 2010 but in too many cases, the fines allocated by Armenian courts threatened the survival of the media concerned. The Constitutional Court now ensured a better application of this new law and wisely did not simply refer the law back to the National Assembly for a lengthy redrafting procedure. The new ruling orders courts to take into account the financial capabilities of the convicted and largely excludes that journalistic opinions and interpretations can be taken as libel. This considerably widens media freedom. Inspired by European best practices in the field of libel legislation and freedom of speech, the ruling is an important step for Armenia to implement European values and standards in the country's political arena.

 

17 նոյեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 նոյեմբերի 2011թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Հաշվի առնելով տվյալ հոդվածի կիրառման փուլում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորված պաշտպանության հրամայականը՝ սահմանադրական դատարանը միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական նախադեպի եւ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով, մասնավորապես, գտել է.
- նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,
- վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, եւ «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ,
- անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,
- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար, եւ այն չի դիտվում որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք,
- այդ փոխհատուցումը տարանջատվում է գույքային վնասից,
- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը կրում է միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,
- չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին,
- մամուլի ներկայացուցիչների՝ պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն՝ առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար,
- պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, եւ արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաեւ հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,
- նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաեւ մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,
- արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, եւ նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
- վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,
- ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,
- փոխհատուցման՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,
- լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ,
- փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվի ներողություն հայցելու պատրաստակամության առկայությունը կամ բացակայությունը,
- հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից՝ հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի՝ փոխհատուցման չափը որոշելիս,
- պետք է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել եւ օգտագործվել են արտադատական հատուցման ձեւերը, այդ թվում՝ կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները,
- պետք է պարտադիր կերպով կողմերին առաջարկվի հաշտության գալ եւ աջակցություն ցուցաբերվի այդ հարցում։ Հաշտեցման առաջարկը վնասը գնահատելիս պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,
- պետք է բացահայտ կերպով ճանաչվեն ճշմարտությունը պաշտպանելու իրավունքը, կարծիքը պաշտպանելու իրավունքը եւ այլ անձանց խոսքը փոխանցելու իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ բերված մոտեցումները բխում են նաեւ վեճի առարկա հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից ու պետք է դրվեն այդ հոդվածի կիրառման հիմքում, իսկ «զրպարտություն» եւ «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկվեն դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում։

ՀՀ սահմանադրական դատարանը նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել փոխհատուցման՝ առավելագույն սահմանի նվազեցման առումով, վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայություն

 

25 հոկտեմբերի 2011թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանադրական դատարանը հոկտեմբերի 25-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա, աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Կարեւորելով իրավական նորմի սահմանադրականության առնչությամբ տվյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը, դատարանը որոշեց հետաձգել այլ գործերի քննությունը եւ սույն գործի դատաքննությունն սկսել 2011թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվեց գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը։

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայություն

 

25 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

25 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք հանդիսություններին մասնակցելու համար պաշտոնական հրավերով հոկտեմբերի 26-30-ը Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ է մեկնում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

Հանդիսությունների շրջանակներում Մոսկվայի Կրեմլի մեծ պալատում՝ ՌԴ Նախագահի, բարձրաստիճան անձանց ու հանրային լայն մասնակցությամբ, կայանալու է հանդիսավոր նիստ, որտեղ ողջույնի խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ ՍԴ նախագահը։

Նույն օրը երեկոյան նիստի մասնակիցները հատուկ ինքնաթիռով կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ, ուր կոնգրեսների Պալատում կկայանա «Սահմանադրական վերահսկողություն. դոկտրինա եւ պրակտիկա» միջազգային երկօրյա կոնֆերանս։ Կոնֆերանսում նախատեսված է Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկուցումը՝ «Սահմանադրական վերահսկողության համակարգվածության եւ շարունակականության հրատապ խնդիրները» թեմայով։ (Ելույթի տեքստը տեղադրված է ՍԴ վեբ կայքում)։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

19 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 հոկտեմբերի 2011թ.

Պարզաբանում

ՄԻՊ-ի դիմումը ՍԴ մուտքագրվել է 2011թ. հոկտեմբերի 13-ին
«ՍԴ մասին» ՀՀ օրենք։ Հոդված 30. Դիմումի նախնական ուսումնասիրումը

«…սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի մեկ կամ մի քանի անդամների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը»։

«ՀՀ ՍԴ կանոնակարգ»։ Հոդված 10. Դիմումի նախնական ուսումնասիրումը

« ... 2. Դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից հետո հետեւյալ ժամկետներում.
ա) Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետում նշված հարցերով /Նաեւ ՄԻՊ-ի դիմումը/ (բացառությամբ Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ հարցերի) ներկայացված դիմումներինը՝ 30-օրյա ժամկետում,
Սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված ժամկետը սահմանադրական դատարանի կողմից կարող է երկարաձգվել մինչեւ 10 օրով։
3. Սահմանադրական դատարանի՝ դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող անդամը (անդամները) դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմում է (կազմում են) զեկուցագիր (զեկուցագրեր)»։

«ՍԴ մասին» ՀՀ օրենք։ Հոդված 31. Գործը քննության ընդունելը

«1. Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին։
2. Զեկուցումից հետո սահմանադրական դատարանի կանոնակարգով նախատեսված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է սահմանադրական դատարանի նիստ՝ գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար։
... 6. Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մասին դատավարության կողմերը տեղեկացվում են եռօրյա ժամկետում»։

ՀՀ ՍԴ կանոնակարգ- Հոդված 11. Գործը քննության ընդունելը

«1. Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի՝ դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող անդամի (անդամների) զեկուցագիրը (զեկուցագրերը) ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար հրավիրում է աշխատակարգային նիստ հետեւյալ ժամկետներում՝
ա) Սահմանադրության 100 հոդվածի 3.1, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ գրավոր հաղորդումն ստանալու օրը,
բ) Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա կառավարության որոշումների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ Սահմանադրության 100 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ գրավոր հաղորդումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում,
գ) մնացած բոլոր դեպքերում՝/Նաեւ՝ ՄԻՊ-ի դիմում/ գրավոր հաղորդումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

----------------------

Գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար աշխատակարգային նիստը կարող է հրավիրվել դիմումի մուտքագրումից առավելագույնը 50 օր հետո։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

17 հոկտեմբերի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գ. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ, ի. գ. դ., պրոֆեսոր
Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի քսանամյակին նվիրված միջազգային կոնֆերանսում ելույթի տեքստը (Սանկտ – Պետերբուրգ, 28 հոկտեմբերի 2011 թ.)
[ռուսերեն, 1.9 mb, ppt]

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

17 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 հոկտեմբերի 2011թ.

ԵԱՀԿ-Ի ՓՈՐՁԱԳԵՏԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց դատախազության համակարգում բարեփոխումների հարցերով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի փորձագետ Ջոն Պիրսոնին։

Զեկույց նախապատրաստող պարոն Պիրսոնի համար խորհրդատվական, փորձի փոխանակման զրույցում արծարծվեցին ՀՀ-ում դատական համակարգի կատարելագործման, իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության ամրապնդման, սահմանադրական գանգատի ինստիտուտի ներդրման անհրաժեշտության, մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք երաշխավորման պայմաններ ստեղծելու եւ, ընդհանրապես, դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

13 հոկտեմբերի 2011թ.

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ԽՐՈՆԻԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ XVI ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՑ

ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակին նվիրված «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայով Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էր 23 երկրից եւ միջազգային մի շարք կազմակերպություններից 50-ից ավելի պատվիրակ։

Լսվեց 18 զեկուցում, որոնց շուրջ կայացան համակողմանի քննարկումներ։ Արտերկրներից ժամանած հյուրերի համար կազմակերպվեցին նաեւ մշակութային մի շարք միջոցառումներ։

Ներկայացնում ենք լուսանկարների շարք խորհրդաժողովից։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22

 

13 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 հոկտեմբերի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ
Գ.Գ. Հարությունյան, ՀՀ ՍԴ նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ
(Զեկույց Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովում, Երեւան, 6 հոկտեմբերի 2011թ.)
[հայերեն, ռուսերեն, pdf, 0.16 mb]

 

5 հոկտեմբերի 2011թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 6-ին մեկնարկում է «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայով Երեւանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակին։ Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում է 23 երկրից եւ մի շարք միջազգային կազմակերպություններից 50-ից ավելի պատվիրակ։

Ալբանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի պատվիրակությունները ղեկավարում են այդ երկրների ՍԴ նախագահները։ Խորհրդաժողովին անձամբ մասնակցում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Քննարկվող թեման հրատապ է ոչ միայն նոր, այլեւ դասական ժողովրդավարական երկրների համար։ Դրանով է պայմանավորված Գերմանիայի Դաշնության, Նիդեռլանդների, Բելգիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդաժողովին։

Խորհրդաժողովի նյութերը կտպագրվեն «Ալմանախ» քառալեզու տարեգրքում, որն առաքվում է 107 երկիր եւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպություն։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

5 հոկտեմբերի 2011թ.

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ալբանիայի սահմանադրական դատարանի նախագահ Բաշկիմ Դեդջային, ով ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով Երեւանում է՝ մասնակցելու հոկտեմբերի 6-ին բացվելիք XVI միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։

Առաջին անգամ Հայաստան այցելած հյուրին պարոն Հարությունյանը ծանոթացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը։

Երկուստեք կարեւորվեց հոկտեմբերի 6-ին բացվելիք XVI միջազգային խորհրդաժողովում քննարկվելիք՝ «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայի արդիականությունը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

5 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

3 հոկտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
Գ. Հարությունյանի ելույթներն Ուկրաինայի եւ Լատվիայի սահմանադրական դատարանների 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովներում


(Կիեւ, 16 սեպտեմբերի 2011թ., ռուսերեն, pdf)
(Ռիգա, 29 սեպտեմբերի 2011թ., ռուսերեն, pdf)

Լուսանկարներ 1 | 2 | 3 | 4

 

23 սեպտեմբերի 2011թ.

Գ. Հարությունյանի ելույթի տեքստը
ՀՀ անկախության 20-ամյակի առիթով

Ղափան, 21 սեպտեմբերի 2011թ.
[pdf, 0.1 mb]

 

23 սեպտեմբերի 2011թ.

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑ

Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցչության գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին։

Քննարկվեցին Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի եւ հետագա ծրագրերի, ինչպես նաեւ հոկտեմբերի 5-9-ը Երեւանում անցկացվելիք միջազգային խորհրդաժողովի հետ կապված հարցեր։

Պարոն Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում դեսպանի պաշտոնավարման ընթացքում (2007-2011թթ.) ԵԱՀԿ-ՍԴ սերտ համագործակցությանը բերած իր ջանքերի համար, հաջողություն մաղթեց նոր աշխատանքում։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

20 սեպտեմբերի 2011թ.

ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ
Գ. Հարությունյան – Ելույթ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովում (Երեւան, 19 սեպտեմբերի, 2011թ.)
[pdf, 0.14 mb]

 

16 սեպտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 3(60) 2011

 

14 սեպտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 սեպտեմբերի 2011թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի սահմանադրական դատարանի 15-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար Ուկրաինայի սահմանադրական դատարանի պաշտոնական հրավերով սեպտեմբերի 14-ին երկօրյա աշխատանքային այցով Կիեւ է մեկնում ՀՀ ՍԴ պատվիրակությունը՝ կազմով Գ. Հարությունյանի եւ Հ. Նազարյանի։

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անունից, որպես հանձնաժողովի անդամ, կներկայացնի «Անհատական սահմանադրական բողոք՝ համակարգային զարգացումների եվրոպական միտումները» թեմայով զեկույցը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

9 սեպտեմբերի 2011թ.

ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պաշտոնական հրավերով ս.թ. սեպտեմբերի 4-7-ը Չինաստանում էր գտնվում ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը։ Պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական այս մարմինն է Չինաստանում իրականացնում սահմանադրական վերահսկողություն, որի համար կարեւոր հետաքրքրություն է ներկայացնում այս ոլորտում եվրոպական ներկա զարգացումների փորձին մոտիկից ծանոթանալը։

Չինական կողմը մեծ կարեւորություն տալով հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը, որի սկիզբը դրվեց 1992 թվականին ՀՀ փոխնախագահ-վարչապետ Գ. Հարությունյանի պաշտոնական այցով Չինաստան, ներկայումս մեծապես կարեւորում է նաեւ իրավական ոլորտում ակտիվ գործակցությունը։

ՉԺՀ գերագույն դատարանի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի, վերջինիս իրավական հանձնաժողովի, Շանհայ ու Ծինան քաղաքների եւ Շանդուն նահանգի ժողովրդական ներկայացուցիչների քաղաքային ու նահանգային ժողովների ղեկավարների ու տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ու հանգամանալից քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին էապես ակտիվացնել երկու պետությունների համագործակցությունն իրավունքի բնագավառում, մասնավորապես՝ սահմանադրական վերահսկողության, սահմանադրական իրավունքի զարգացման եւ սահմանադրականության ամրապնդման ոլորտներում։ Նախատեսվում է առաջիկայում այս հիմնահարցերի վերաբերյալ Երեւանում կազմակերպել համատեղ խորհրդաժողով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Այցելության դրվագներ՝ լուսանկարներով. 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12

 

1 սեպտեմբերի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N8055-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

30 օգոստոսի 2011թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 01.09.2011թ.)
[pdf, 0.7 mb]

11 օգոստոսի 2011թ.

2011 թ. հուլիսի 28-31-ը Սոֆիայում տեղի ունեցավ Բուլղարիայի Հանրապետության սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված «Դասական և ժամանակակից միտումները սահմանադրական վերահսկողությունում» թեմայով միջազգային գիտաժողով։
Հանդիսավոր նիստին նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նա նաև ներկայացրեց գիտական զեկույց, նվիրված համակարգային սահմանադրական մոնիտորինգի հիմնախնդիրներին։

Լուսանկար 1

 

18 հուլիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ, ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ, ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՈՒ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 204.38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 հուլիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ԱՐՑԱԽԲԱՆԿ», «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 հուլիսի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանն ամեն տարի ՀՀ Սահմանադրության օրվա առիթով ավանդաբար կազմակերպում է միջոցառումներ։ Հուլիսի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի անդամները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, դատաիրավական համակարգի ղեկավար անձինք, հյուրեր տարբեր գերատեսչություններից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մասնակցության համար ներկաներին շնորհակալություն հայտնելով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հանդես եկավ «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով հակիրճ զեկուցումով։

Միջոցառումը եզրափակվեց տոնական ընդունելությամբ։

ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

1 հուլիսի 2011թ.

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

Հուլիսի 6-ին, ժ. 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը կազմակերպում է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ։
Ծրագրում՝
ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի համառոտ զեկուցումը՝ «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով։
Ընդունելություն։

ՍԴ մամուլի ծառայություն

 

30 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 հունիսի 2011թ.

ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյան, ՍԴ անդամ Կ. Բալայան, հունիսի 23-ին մեկնեց Բաթումի՝ մասնակցելու Վրաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ստեղծման 15-ամյակին նվիրված միջազգային հոբելյանական խորհրդաժողովին։

Նախատեսված է Գ. Հարությունյանի՝ «Սահմանադրական վերահսկողության համակարգային զարգացմանն ուղղված մարտահրավերները» թեմայով զեկուցումը խորհրդաժողովում։ (Զեկույցի տեքստը տեղադրված է ՀՀ սահմանադրական դատարանի վեբ կայքում)։

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում մեր պատվիրակությունը մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

22 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԳԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1230-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 հունիսի 2011թ.

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Հունիսի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Պարոն դեսպանը ՀՀ ՍԴ նախագահին փոխանցեց Չինաստանի Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի իրավաբանական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությանը այս տարվա սեպտեմբեր ամսին Չինաստան այցելելու պաշտոնական հրավերը։

Հրավերը շնորհակալությամբ ընդունվեց։ Պայմանավորվեցին, որ դեսպանատան միջոցով հոկտեմբերին Հայաստանում հրավիրվելիք միջազգային XVI Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր կարվի չինական կողմին։

Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

16 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10031-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ (2007թ. ԱՊՐԻԼԻ 9-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 հունիսի 2011թ.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2011թ. հունիսի 15-ի թողարկման առաջին էջում տպագրվել է լուր՝ Սահմանադրության՝ ՀՀ Ազգային ժողովն արձակելու հիմքերը նախատեսող 74.1-րդ հոդվածի առնչությամբ։ Տեքստում լրագրողը ներկայացրել է սեփական տեսակետը խնդրի վերաբերյալ, սակայն հիշատակել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետի անունը։

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետն իրավասու չէ տալ սահմանադրական դրույթի մեկնաբանություն, նման մեկնաբանություն չէր կարող տալ եւ չի տվել։

Ընդամենը կայացել է off-record հեռախոսային խոսակցություն, որին հղում անելու մտադրության մասին լրագրողը չի հայտնել։ Հետեւաբար, խոսակցության բովանդակությունը չըմբռնելը կամ խեղաթյուրելը մնում է լրագրողի պատասխանատվությանը։ Լրագրողին ասվել է, որ ՀՀ Սահմանադրության 74.1-րդ հոդվածի 2-րդ մասը չի սահմանում դրանում նշված հիմքերով Ազգային ժողովն արձակելու կոնկրետ ժամկետ, բայց դա չի կարող չունենալ ողջամիտ ժամկետով սահմանափակում։

Փորձել նոր մեկնաբանություն տալ իրավական տեսանկյունից ոչ խնդրահարույց այս ձեւակերպմանը եւ այդ մեկնաբանությանն էլ կշիռ հաղորդելու համար սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետի անունը վկայակոչել՝ ընդամենը լրագրողական անբարեխղճություն է։

ՀՀ սահմանադրական դատարանի
իրավախորհրդատվական վարչության պետ՝
Լիանա Հակոբյան

 

13 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

8 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՇՈՐՔԵՓ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ (ՄԻՆՉԵՎ 09.01.2009Թ. ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

7 հունիսի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
(ՀՀ ՍԴ Նախագահ, իր. գիտ. դ., պրոֆեսոր Գ.Գ. Հարությունյանի զեկույցի տեքստը Վրաստանի Սահմանադրական դատարանի 15 – ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովում, Բաթումի, 25.06.2011, ռուսերեն, ppt)

 

6 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 հունիսի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Գ. Հարությունյան
(ռուսերեն, անոտացիան անգլերեն)

 

6 հունիսի 2011թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր:
N 2(52) 2011

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

6 հունիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
N 2(59) 2011

 

27 մայիսի 2011թ.

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Մայիսի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանի դահլիճում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը Հայաստանում» թեմայով փորձագիտական կլոր սեղան։

Այն կազմակերպել էին ՀՀ փաստաբանների պալատը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ համագործակցությամբ Եվրոպայի Խորհրդի եւ ՀՀ սահմանադրական դատարանի։

Ողջույնի խոսքով առաջինը հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա կարեւորեց քննարկման դրված թեման, շեշտելով, որ Եվրոդատարանի վճիռների եւ ՍԴ որոշումների կատարումը որոշ առումով գտնվում է նույն հարթության վրա, եւ արդարադատությունը պետք է իրականացվի նաեւ այդ վճիռների կատարման փուլում։ Նա լուրջ եւ արդյունավետ երկխոսություն ու քննարկումներ ակնկալեց։

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան շնորհակալություն հայտնեց՝ կարեւոր քննարկումը սահմանադրական դատարանում կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը համագործակցության մի նոր արդյունավետ դրսեւորում է։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Կլոր սեղանին ներկայացված էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից, ԵԱՀԿ-ի աջակցությամբ հրատակված «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը. Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները» գիրքը, որում ընդգրկված են ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված առաջին վճռից մինչեւ 2010թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը։

Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ հետազոտության շրջանակի ու եզրակացությունների վերաբերյալ հանդես եկավ փորձագետ Արա Ղազարյանը։

Փորձագետ Արտակ Զեյնալյանի զեկուցման թեման էր՝ «Դատական ակտերի վերանայման ինստիտուտը Հայաստանում. ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ»։

«Հայաստանի կողմից ՄԻԵԴ որոշումների կատարման գործընթացը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զեկուցումը նվիրված էր «Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում» թեմային։

ՄԻԵԴ-ի որոշումների կատարմանն ու դատարանի պրակտիկային անդրադարձավ ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախարարների կոմիտեի կողմից. հայացք ներսից» թեմայով զեկուցում ներկայացրեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի գլխավոր տնօրինությունից Շառլոտ Դը Բրուտելը։

Հընթացս քննարկումների, հարց ու պատախանների միջոցով մանրամասնություններ էին ներկայացվում զեկուցումներում արծարծված խնդիրների շուրջ։

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ ՍԴ անդամներ, ՀՀ պետական կառույցի ներկայացուցիչներ, իրավաբաններ, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

26 մայիսի 2011թ.

Մայիսի 27-ին, ժ. 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի դահլիճում տեղի կունենա ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը Հայաստանում» թեմայով։

Այն կազմակերպել են ՀՀ փաստաբանների պալատը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ համագործակցությամբ Եվրոպայի Խորհրդի եւ ՀՀ սահմանադրական դատարանի։

Քննարկումներին մասնակցում են՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման բաժնից Շառլոտ Դը Բրուտելը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, փորձագետ Արտակ Զեյնալյանը եւ այլք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

26 մայիսի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱ-ԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1984 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՖԱՐՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ «ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 մայիսի 2011թ.

ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ XV-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մայիսի 22-ին եւ 23-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Սերբիայի սահմանադրական դատարանների նախագահների, ինչպես նաեւ Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Լեհաստանի սահմանադրական դատարանների պատվիրակների հետ:

Կոնգրեսը շարունակելու է իր աշխատանքները մայիսի 24-ին եւ 25-ին:

Լուսանկար 1

 

23 մայիսի 2011թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՄԻՆԻԱ

2011թ. մայիսի 23-26-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա Եվրոպական սահմանադրական դատարանների կոնֆերանսի XV-րդ Կոնգրեսը։

Կոնգրեսում սահմանադրական դատարանների նախագահների առանձին քննարկմանը ներկայացվող օրակարգային հարցերից զատ տեղի կունենան առանձին թեմատիկ քննարկումներ՝ սահմանադրական դատարանների եւ պետական իշխանության այլ մարմինների գործակցական փոխհարաբերությունների շուրջ։

Այս թեմայով Եվրոպական բոլոր երկրների սահմանադրական դատարանները նախապես Կոնգրեսին են ներկայացրել իրենց ազգային զեկույցները, եւ այդ թեմայի շուրջ զեկուցումով հանդես կգա նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

10 մայիսի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

2011թ. մայիսի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։

Զրույցն ընթացավ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի բարեփոխումներին, օրենսդրության կատարելագործմանը, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորմանը, սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքներին առնչվող հարցերի շուրջ։

Դեսպանը հատկապես կարեւորեց քաղաքացիների դիմումների հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների դերը մեր երկրի սահմանադրաիրավական զարգացումների գործում։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

28 ապրիլի 2011թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Ապրիլի 27-ին Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սերբ դատավորները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։ Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան ցեղասպանության վավերագիր՝ թանգարանի ցուցադրությանը։ Պատվիրակության ղեկավար Դրագիշա Սլիեպչեւիչը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։

Լուսանկար 1

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հետաքրքրությամբ դիտեցին Մայրավանքի թանգարանի ցուցանմուշները։

Լուսանկար 1

Սերբիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներն ակնածանքով մոտեցան 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող եւ ավիավթարից զոհված իրենց հայրենակից օդաչուների հուշարձանին։

Լուսանկար 1

Այցելության հաջորդ վայրը «Զվարթնոց» հուշահամալիրն էր։ 7-րդ դարում կառուցված եւ 10-րդ դարում երկրաշարժի հետեւանքով ավերված միջնադարյան հայ ճարտարապետության երբեմնի շքեղ այդ սքանչելի կոթողը մեծ տպավորություն թողեց սերբ հյուրերի վրա։

Լուսանկար 1

Հյուրերի համար նախատեսված մշակութային միջոցառումը եզրափակվեց Սերգեյ Փարաջանովի թանգարան այցելությամբ։

Ապրիլի 28-ին Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը հյուընկալվեց ՀՀ Ազգային ժողովում։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կայացած զրույցը վերաբերում էր երկու երկրների սահմանադրական դատարանների եւ, ընդհանրապես, հայ-սերբիական բարեկամական հարաբերություններին։

Լուսանկար 1

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը Ապրիլի 29-ին կվերադառնա հայրենիք։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

27 ապրիլի 2011թ.

ՍԵՐԲԻԱՅԻ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հրավերով 2011թ. ապրիլի 26-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի գլխավորած պատվիրակությունը։

Այս երկու դատարանների համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի՝ սերբ գործընկերները մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի կազմակերպած Երեւանյան ամենամյա միջազգային խորհրդաժողովներին, պարբերաբար կայացել են տեղեկատվությունների ու փորձի փոխանակումներ, իսկ 2010 թվականի հուլիսին Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով պաշտոնական այցով Բելգրադ էր մեկնել ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը։

Եվ ահա՝ փոխադարձ պաշտոնական այցելությունը։

Ապրիլի 26-ին Սերբիայի ՍԴ պատվիրակությունը, կազմով՝ ՍԴ նախագահ Դրագիշա Սլիեպչեւիչի, դատավորներ Բոսա Նենադիչի, Օլիվերա Վուչիչի, Ագնեշ Քարթագ-օդրիի, Միլան Մարկովիչի եւ պատվիրակության քարտուղար Լյուբիցա Պավլովիչի, հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանում։ Պարոն Հարությունյանը ՀՀ ՍԴ անդամներին եւ աշխատակազմին ծանոթացրեց հյուրերին, շեշտեց, որ այս փոխադարձ այցելությամբ ամրապնդվում եւ շարունակական է դառնում բարեկամական եւ արդյունավետ համագործակցությունը։ «Գործի բերումով,-ավելացրեց ՀՀ ՍԴ նախագահը,-մենք միեւնույն խնդրի լուծմանն ենք կոչված։ Ես համոզված եմ, որ այս համագործակցությունը միայն երկկողմ բնույթ չի կրում, այլ նաեւ ընդհանուր միջազգային համագործակցության շրջանակներում է կարեւորվում»։ Ապա համառոտ ներկայացրեց ՀՀ ՍԴ գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հատկապես քաղաքացիներից ստացված դիմումներով քննության առնված գործերին ու կայացված որոշումներին, ինչպես նաեւ մեզանում առկա հիմնախնդիրներին։

Իր հերթին Սերբիայի ՍԴ նախագահը ներկայացրեց իրենց գործունեությունը, զուգահեռներ անցկացրեց երկու դատարանների գործառույթների միջեւ, կարեւորեց երկու դատարանների բարեկամական հարաբերությունները. «Անցյալ տարի Հայաստանի սահմանադրական դատարանի պատվիրակության ընդունումը մեր կողմից, -ասաց նա,-եւ մեր այս այցելությունը վկայում են, որ մեր երկու երկրների սահմանադրական դատարանների համագործակցությունն ամուր հիմքերի վրա է»։

Հանդիպումը շարունակվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ակտիվ քննարկումով, հարցուպատասխաններով։

Լուսանկարներ 1 | 2 | 3

Ապրիլի 26-ին Սերբիայի սահմանադրական դատարանի պատվիրակությունն այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։

Լուսանկար 1

Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակության պաշտոնական այցը շարունակվում է. նախատեսված են հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, այցելություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» հուշահամալիր, Ծիծեռնակաբերդ, Սերգեյ Փարաջանովի թանգարան։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

20 ապրիլի 2011թ.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ՍԴ-ՈՒՄ

Ապրիլի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։

Այցը ճանաչողական էր, եւ Գ. Հարությունյանը՝ հյուրին շնորհավորելով նոր պաշտոնում ընտրվելու առիթով, ծանոթացրեց ՍԴ գործունեությանը, միջազգային կապերին, որոնցում նկատելի տեղ ունեն հայ-վրացական, ի մասնավորի՝ Վրաստանի սահմանադրական դատարանի հետ պահպանվող բարձր մակարդակի հարաբերությունները։ Վրացի գործընկերների հետ կազմակերպվել են համատեղ խորհրդաժողովներ, կատարվել են փոխադարձ այցելություններ։

Երկուստեք բարձր գնահատեցին դրացի ժողովուրդների բարեկամությունը՝ պատրաստակամություն հայտնելով փոխգործակցությամբ նպաստել հարաբերությունների էլ ավելի բարելավմանը։

Հանդիպմանը մասնակցում էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

20 ապրիլի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ՝ «2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ՝ «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 ապրիլի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 65 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 35 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 ապրիլի 2011թ.

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Ապրիլի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանում գումարվեց «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները» թեմայով գիտաժողով, որի նպատակն էր համակողմանի քննարկման առարկա դարձնել երկրում սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրները՝ հաշվի առնելով դրանց վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ սահմանադրական դատարանը եւ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» գերմանական ծրագրի հայաստանյան գրասենյակը (ԳՄՀԸ)։

Սա գերմանացի մասնագետների հետ վերջին տարիներին անցկացվող 8-րդ գիտաժողովն էր, որի բացումը կատարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը՝ իր ողջույնի խոսքում կարեւորելով գիտաժողովում քննարկվելիք թեմայի արդիական լինելը, շեշտելով, որ այս տարողունակ թեմայի քննարկումը կշարունակվի նաեւ աշնանը՝ հոկտեմբերի 6-8-ը հրավիրվելիք Երեւանյան միջազգային խորհրդաժողովում՝ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պատվիրակների լայն մասնակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» գերմանական ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանը, ով գիտապրակտիկ իմաստով խիստ կարեւոր համարեց ներկա գիտաժողովի հրավիրումը, որտեղ կքննարկվեն սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետեւանքները, եւ որի համար անհրաժեշտ է խորությամբ ըմբռնել ՍԴ որոշումների իրավական բնույթը։

Գիտաժողովում ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հանդես եկավ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավագիտական դերն ու նշանակությունը» թեմայով զեկուցումով։

Այնուհետեւ «Սահմանադրական դատարանի որոշումների դերն օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավական պաշտպանության գործում և որպես իրավունքի աղբյուր» թեմայով գերմանական փորձի ընդհանրացմամբ ու համեմատական խոր վերլուծությամբ իր զեկուցումը ներկայացրեց Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, միջազգային մեծ ճանաչում ունեցող սահմանադրագետ Օթթո Լուխթերհանդթը։

Հարակից զեկույցով հանդես եկավ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Զեկումների շուրջ ծավալվեց հետաքրքիր ու լայն քննարկում՝ անդրադարձ կատարելով ոչ միայն միջազգային փորձին, այլեւ մեզանում առկա հիմնախնդիրների կոնկրետ լուծումներին՝ թե՛ օրենսդրական քաղաքականության մակարդակում եւ թե՛ իրավակիրառ պրակտիկայում։

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի անդամներ ու աշխատակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Հր. Թովմասյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գ. Ղազինյանը, դատարանների նախագահներ, ՀՀ դատախազության աշխատակիցներ, փաստաբաններ, իրավաբան գիտնականներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

13 ապրիլի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՍԵՓ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 ապրիլի 2011թ.

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(ռուսերեն, անգլերեն)

 

11 ապրիլի 2011թ.

ՀՀ ՍԴ նախագահ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի հոդվածի էլեկտրոնային տարբերակը, նվիրված սահմանադրականության զարգացման գլոբալ մարտահրավերներին՝ «Սահմանադրականության համակարգային մոնիտորինգը եւ սահմանադրական վերահսկողության զարգացման հեռանկարները» թեմայով (ռուսերեն)

11 ապրիլի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼ.-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N 7963-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԳԿՍԾ)» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ (APL-2)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 ապրիլի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

31 մարտի 2011թ.

«Միջազգային ալմանախ» 2010
Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում

[ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով]

30 մարտի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 92-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 2011թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Մարտի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին։ Քննարկման առարկան ՌԴ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնական հրավերին առնչվող հարցերն էին։ Դեսպանը կարեւորեց, որ տոնակատարությունների շրջանակներում Մոսկվայի Կրեմլի մեծ պալատում, ՌԴ Նախագահի, բարձրաստիճան անձանց ու հանրային լայն մասնակցությամբ, կայանալու է հանդիսավոր նիստ, որին պաշտոնապես հրավիրվում է նաեւ ՀՀ ՍԴ նախագահը։ Նույն օրը երեկոյան նիստի մասնակիցները հատուկ ինքնաթիռով կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ, ուր կոնգրեսների Պալատում կկայանա «Սահմանադրական վերահսկողություն. դոկտրինա եւ պրակտիկա» միջազգային երկօրյա գիտաժողով։

Դեսպանը հատուկ շեշտեց այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ Կրեմլում կայանալիք հանդիսավոր նիստին նախատեսված է ՀՀ ՍԴ նախագահի ողջույնի խոսքը, ինչպես նաեւ նրա զեկույցը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային գիտաժողովում։

Պարոն Հարությունյանը շնորհակալությամբ ընդունեց հրավերը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

16 մարտի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՊԵՐՃ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 13.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 մարտի 2011թ.

ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

(առ 01.03.2011թ.)
[pdf, 0.6 mb]

9 մարտի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 մարտի 2011թ.

ՀՐԱՏԱՊ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Գ. Հարությունյան
(pdf, 0.3mb)

1 մարտի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ս.ԱՍԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 12-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

25 փետրվարի 2011թ.

ՄԻՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ-Stiftung/ ՄԻՀ հիմնադրամ) նպատակ ունի Գերմանիայի Դաշնային կառավարության հանձնարարությամբ Հայաստանում աջակցություն ցուցաբերել իրավական համակարգի եւ արդարադատության ոլորտի բարեփոխումներին։

Փետրվարի 24-ին ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց հետագա ծրագրերի իրականացման նախապատրաստության նպատակով Հայաստանում գտնվող՝ ծրագրի պատասխանատու, տիկին Բրիտտա Շվարցին եւ պարոն Ֆալկ Բոմսդորֆին։

Զրույցն ընթացավ Հայաստանում իրականացվող իրավական բարեփոխումների ոլորտում ՄԻՀ հիմնադրամի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Հյուրերն այնուհետեւ դիտեցին Սահմանադրական դատարանի շենքում ՍԴ-ի 15-ամյակի կապակցությամբ բացված ցուցահանդեսը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

23 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 փետրվարի 2011թ.

Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողով)

Ուսումնասիրություն անհատական սահմանադրական դիմումի վերաբերյալ
Ընդունված է Վենետիկի հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 17-18 դեկտեմբերի, 2010թ.)
(անգլերեն, ռուսերեն, pdf)

 

21 փետրվարի 2011թ.

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 19-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հյուրընկալեց հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի ավագ խմբերի սաներին: Սաներին ներկայացրեց դպրոց-ստուդիայի համահիմնադիր եւ ղեկավար, լրագրող Գայանե Փայտյանը՝ շեշտելով, թե որպես ապագա լրագրողներ, նրանք վաղուց էին փափագում այս հանդիպումը՝ լսելու ՍԴ նախագահի տեսակետները երկրի դատաիրավական համակարգի, Սահմանադրության, գործող օրենքների, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների վերաբերյալ։ Մեր երկրի ներկա կացությունը, հաջողություններն ու առկա խնդիրները լուսաբանել պատրաստվող ապագա լրագրողները հետաքրքրությամբ լսեցին պարոն Հարությունյանի ուսանելի դասախոսությունը, որը հետո վերածվեց մտերմիկ զրույցի։ ՍԴ նախագահը պատասխանեց նաեւ սաների բազմաբնույթ հարցերին, որոնցից մեկը նույնիսկ վերաբերում էր օրվա խորհրդին՝ Սիրո եւ երիտասարդների բարեխոս Ս.Սարգսի տոնին։ Պարոն Հարությունյանը սաներին խորհուրդ տվեց եւ հորդորեց բոլոր գործերում առաջնորդվել սիրով ու նվիրումով։ Պարոն Հարությունյանը ստուդիայի գրադարանին նվիրեց ՍԴ 15-ամյակի կապակցությամբ վերջերս հրատարակված «Սահմանադրություն եւ արվեստ» գրքի օրինակներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկար 1

 

17 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ III) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 փետրվարի 2011թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր:
NN 4(50) 2010, 1(51) 2011

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

 

11 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերի սահմանադրականության վերաբերյալ (1996-2010թթ.)
Երեւան, «Նժար», 2011, 996 էջ
(pdf, 4.5 mb)

11 փետրվարի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան
(անգլերեն, pdf, 40 mb)

10 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
NN 4(57) 2010, 1(58) 2011

 

10 փետրվարի 2011թ.

Հաղորդում
Սահմանադրական դատարանի 2010թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ

 

8 փետրվարի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

8 փետրվարի 2011թ.

Փետրվարի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանի 15-ամյակի առիթով, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։

Ընդունելությանը մասնակցում էին Վեհափառ Հայրապետը, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, վարչապետ Տ. Սարգսյանը, սահմանադրական դատարանի անդամներ, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, ծառայությունների պետեր, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։

Շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը համառոտ ներկայացրեց սահմանադրական արդարադատության կայացման գործընթացը։ «Վստահ եմ,-վերջում ասաց պարոն Հարությունյանը,-որ ՀՀ սահմանադրական դատարանը՝ անցած տարիների դասերն ու ժամանակի մարտահրավերները խորապես հաշվի առնելով, հետայսու նույնպես հաջողությամբ կիրականացնի իր բացառիկ կարեւոր առաքելությունը»։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2

 

7 փետրվարի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ-15
Հոբելյանական օրերի խրոնիկա

Փետրվարի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանի 15-ամյակին նվիրված ընդունելությանը ներկա էին Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, դատարանների նախագահներ, իրավաբաններ։

ՍԴ շենքի հարկերում եւ նիստերի սրահում բացված էր «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ» ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ճանաչված նկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան), Հակոբ Հակոբյանի եւ երիտասարդ ավանգարդիստների կտավներ։ Նիստերի սրահում հանդիսությունը բացվեց ՀՀ օրհներգով եւ Սահմանադրական դատարանի օրհներգով։ Ի դեպ, ՍԴ օրհներգի հեղինակն է ՍԴ նախկին անդամ, արժանահիշատակ Ռաֆայել Պապայանը։

Բացելով հանդիսությունը, Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը հանդես եկավ հակիրճ խոսքով, կարեւորեց ՀՀ սահմանադրական դատարանի դերը՝ որպես երկրում սահմանադրական նոր մտածողության ձեւավորման ու զարգացման առաջամարտիկ, որը կյանքի կոչեց սահմանադրագիտության իրավափիլիսոփայական հայեցակարգային նոր մոտեցումներ, դրեց սահմանադրական դատավարության հիմնաքարը, մեծ ավանդ ունեցավ սահմանադրական արդարադատության գիտամեթոդաբանական հիմնախնդիրների լուծման գործում։ (Գ. Հարությունյանի՝ «ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 15-ամյակի առթիվ» ելույթի տեքստը տեղադրված է ՍԴ կայքէջում

ՀՀ սահմանադրական դատարանի հետ ակտիվ գործակցության, երկրում իրավական մշակույթի զարգացման գործին բերած նպաստի համար եւ Սահմանադրական դատարանի 15-ամյակի կապակցությամբ ՍԴ ոսկե մեդալով պարգեւատրվեցին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գ. Ղազինյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ս. Կապինոսը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը, գերմանական միջազգային համագործակցության Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվության հայաստանյան ընկերության ղեկավար Վարդան Պողոսյանը։

Ընդունելության շրջանակներում կայացավ Սահմանադրական դատարանի տեղեկագրի հոբելյանական համարի (ուր զետեղված է ՍԴ 2010թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը ) եւ «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերի սահմանադրականության վերաբերյալ (1996-2010թթ.)» 995 էջանոց ժողովածուի շնորհանդեսը։ Այս գրքում ներառված է ՀՀ սահմանադրական դատարանի հազար որոշումներից 99-ը։ Դրանք վերաբերում են օրենքների եւ այլ իրավական ակտերի սահմանադրականությանը, որոնց ուսումնասիրությունը օգտակար կարող է լինել իրավաստեղծ գործունեության ընթացքում՝ որպես իրավունքի աղբյուր, ինչպես նաեւ իրավակիրառողների, իրավունքի հիմնահարցերն ուսումնասիրողների, գիտակրթական ոլորտում աշխատողների, ՀՀ սահմանադրական դատարան դիմող քաղաքացիների համար։

Հընթացս հանդիսության, մասնակիցները դիտեցին ցուցահանդեսը։

«Այս ցուցահանդեսների բացումը խորհրդանշական բնույթ ունի,-ասաց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը,- ցանկացանք շեշտել, որ մեր օրերում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի սահմանադրության արժեբանությանը։ Իրավական պետությունը, սահմանադրական ժողովրդավարությունը բնորոշ են այն երկրին, որտեղ կա որոշակի սահմանադրական մշակույթ»։ Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ու նպաստեցին ցուցահանդեսի բացմանը։ Առաջին հերթին Հակոբ Հակոբյանին, ով շատ կարեւորեց այս ցուցահանդեսը եւ սիրահոժար տրամադրեց իր կտավները։ Տիկին Վիկի Շողակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ԱՄՆ-ում ունեցած իր հավաքածուից ներկայացրեց Գառզուի կտավերը, այլեւ աջակցեց «Սահմանադրություն եւ արվեստ» ալբոմը հրատարակելուն, որն այդ օրը բաժանվեց հանդիսության մասնակիցներին։ Իր այդ նախանձախնդիր վերաբերմունքի համար պարոն Հարությունյանը տիկին Վիկի Շողակ Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի շնորհակալագիրը։ Հուզիչ էր տիկին Հովհաննիսյանի պատասխան խոսքը. «Հատուկ շնորհակալություն այս անզուգական առիթի համար, որ ինձ վստահվեց սույն ցուցահանդեսը համադրելու եւ ներկայացնելու Սահմանադրական դատարանի 15-ամյակի առիթով։ Գեղանկարչական աշխատանքներն իրենց բովանդակությամբ շաղկապում են սահմանադրություն եւ արվեստ գաղափարախոսությունը, քանի որ արվեստ եւ արհեստ ստեղծող ժողովրդի սահմանադրական իրավունքը ժամանակակից հարցերի անդրադարձումն է մեր կյանքի մեջ, եւ այս ցուցահանդեսը արվեստագետների եւ իրավատեր քաղաքացու հոգեւոր կապի վառ վկայությունն է»:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Լուսանկարներ 1 | 2 | 3

 

7 փետրվարի 2011թ.

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ելույթը ՀՀ սահմանադրական դատարանի 15-ամյակի առիթով 2011թ. փետրվարի 4-ին հրավիրված միջոցառման ժամանակ:

26 հունվարիի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 427-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ, 429-ՐԴ ԵՎ 430-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

24 հունվարիի 2011թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2011թ. հունվարի 16-18-ին Ռիո դե Ժանեյրոյի Սոֆիտել հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ սահմանադրական արդարադատության մարմինների համաշխարհային երկրորդ կոնգրեսը, որին մասնակցում էին 91 երկրների եւ 18 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։

Կոնգրեսի առաջին լիագումար նիստի գլխավոր բանախոս, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական վերահսկողության հարցերի ենթահանձնաժողովի համանախագահ Քրիստոֆ Գրաբենվարտերը շեշտեց, որ նախատեսվող քննարկումների առանցքում կլինեն, մասնավորապես, այնպիսի հիմնախնդիրներ, որոնց հատկապես անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը՝ նախապես ներկայացրած իր գրավոր զեկույցում։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր հերթին սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային զարգացումների վերջին տարիների ձեռքբերումներն արժեվորեց Հայաստանի օրինակով՝ փաստելով նաեւ Հայաստանի սահմանադրական դատարանի մեծ ավանդն այս ոլորտի զարգացման, միջազգային հնչեղության տարբեր հիմնախնդիրների առաջադրման ու լուծման գործում։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի նախագահությամբ անցավ Կոնգրեսի ամփոփիչ լիագումար նիստը, որում ներկայացվեցին այն հիմնական մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին կանխորոշիչ կլինեն տարբեր երկրներում սահմանադրական արդարադատության արդյունավետության հետագա բարձրացման համար։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հունվարի 16-ին եւ 18-ին մասնակցեց նաեւ Համաշխարհային կոնգրեսի բյուրոյի նիստերին, որտեղ, մասնավորապես, որոշվեց հաջորդ Կոնգրեսը հրավիրել Հարավային Կորեայում՝ Սեուլում, 2014 թվականին։

Կոնգրեսի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի, Հունգարիայի, Թաիլանդի, Ալժիրի, Եգիպտոսի, Անդորրայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Խորվաթիայի, Բելառուսի, Ղազախստանի, Հարավային Կորեայի, Կանադայի պատվիրակությունների հետ։

Հունվարի 20 - ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը Սան Պաուլոյում պսակ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպումներ ունեցավ Սբ. Գեւորգ հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի անդամների, Հայ բարեգործական ընդհանուր միության Բրազիլիայի մասնաճյուղի, բրազիլահայ տարբեր կազմակերպությունների պատասխանատուների ու անդամների, փաստաբանների, երիտասարդության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցեցին Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Եղիազարյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիրուհի Բուրմայանը։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում
ՀՀ դեսպանություն
21.01.2011թ.

Լուսանկար 1

12 հունվարիի 2011թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԻԱ

2011 թվականի hունվարի 16-18-ը Բրազիլիայում (Ռիոդեժանեյրոյում) գումարվելու է Սահմանադրական դատարանների համաշխարհային երկրորդ Կոնգրեսը՝ «Իշխանությունների տարանջատումը եւ սահմանադրական դատարանների ու համարժեք մարմինների անկախությունը» թեմայով։

Միջազգային այս կազմակերպությունում ընդգրկված են 125 երկրների սահմանադրական վերահսկողության մարմիններ, որոնցից 100-ը մասնակցելու է հիշյալ Կոնգրեսի աշխատանքներին։ Երկրորդ Կոնգրեսի աշխատանքները համակարգում է առաջին Կոնգրեսում (2009թ. հունվարի 22-24, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կեյպտաուն) ընտրված բյուրոն, որի նիստը կայանալու է հունվարի 16-ին։ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի բյուրոյի անդամ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը նախագահելու է Կոնգրեսի 3-րդ լիագումար նիստը եւ զեկուցումով հանդես է գալու լիագումար 1-ին նիստում։

Գ. Հարությունյանի զեկույցի տեքստը (ռուսերեն, անգլերեն) տեղադրված է ՀՀ ՍԴ վեբ կայքում եւ Կոնգրեսի վեբ կայքում:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

12 հունվարիի 2011թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]