Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

Նորություններ

 

2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017

 

 

29 դեկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 դեկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԲԵՐՏ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 դեկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 դեկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 20-ԻՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ՝ «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 դեկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 նոյեմբերի 2010թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին։

Զրույցն ընթացավ Հայաստանում սահմանադրական արդարադատության ներկա զարգացումների, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանների համագործակցության, հետեւաբար նաեւ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։ Ուրվագծվեցին հետագա համագործակցության ծրագրեր։

Ընդունելությանը մասնակցում էին ՌԴ դեսպանի խորհրդական Ա. Մինժուրենկոն եւ ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

25 նոյեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 284-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

19 նոյեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

17 նոյեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԴԵՎՈՍ ԴԵՐՄԵՆՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 նոյեմբերի 2010թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր:
NN 2(48) 2010, 3(49) 2010

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]



 

12 նոյեմբերի 2010թ.

ՄԱՐԴՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ:
ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը Երեւանյան 15-րդ միջազգային խորհրդաժողովում՝ նվիրված ՀՀ Սահմանադրության 15-ամյակին, 21-23 հոկտեմբերի, 2010թ.:
(անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)

pdf  

10 նոյեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

9 նոյեմբերի 2010թ.

Սահմանադրական դատարանների գործառնության առանձնահատկությունները հասարակական վերափոխումների պայմաններում::
ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի զեկույցը ներկայացված միջազգային գիտաժողովում, Դուշանբե, նոյեմբերի 4, 2010թ.։
(ռուսերեն)

3 նոյեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 հոկտեմբերի 2010թ.

Երեւանյան XV միջազգային խորհրդաժողով

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «ՄԱՐԴՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» ընդհանուր խորագրով երեւանյան XV միջազգային խորհրդաժողովը։

Կազմակերպիչներ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Մասնակցությամբ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ», աջակցությամբ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (GTZ)։

Ավանդաբար անցկացվող ամենամյա խորհրդաժողովն այս անգամ նվիրված էր ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին։

Բացման խոսքերով հանդես եկան՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։

Պարոն Հարությունյանն իր ողջույնի խոսքում հատուկ շեշտեց կոնֆերանսի թեմայի ընտրության կարեւորությունն ու անհատական դիմումներով սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտի հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Նա խորհրդանշական համարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեք անդամների մասնակցությունը խորհրդաժողովին, կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը, որ դեռ մեկ տարի առաջ նախաձեռնեց հարցի համակողմանի քննարկման նախապատրաստումը հանձնաժողովի լիագումար նիստում՝ նպատակ դնելով բացահայտել այդ ոլորտում եվրոպական զարգացումների հիմնական միտումներն ու հստակեցնել բարեփոխումների առանցքային չափորոշիչները։ Պարոն Հարությունյանը վստահություն հայտնեց, որ XV խորհրդաժողովը մեծ ներդրում կունենա մարդու սահմանադրական արդարադատության իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման ուղղությամբ հետագա ակտիվ քայլեր իրականացնելու գործում։

Ողջույնի խոսքեր ասացին Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը եւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը։

Առաջին նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ սահմանադրական արդարադատության ազգային համակարգերի համագործակցությունը մարդու իրավունքների ապահովման եւ պաշտպանության գործում» թեմայի շուրջ իրենց զեկուցումները ներկայացրին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Աննա Փաուերը, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորներ Դավիդ Տոր Բյորգվինսոնը եւ Ալվինա Գյուլումյանը, Հունաստանի Պետխորհրդի անդամ Վասիլիս Անդրուլակիսը, Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դումիտրու Պուլբերեն, Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ Լալի Պապիաշվիլին, Լյուքսեմբուրգի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ջորջ Ռավարանին, Բուլղարիայի Սահմանադրական դատարանի անդամ Ստեֆ‎կա Ստոեւան։

Առաջին նիստն ավարտվեց զեկուցումների շուրջ ծավալված քննարկումներով, հարց ու պատասխաններով։

Երկրորդ նիստի թեման էր՝ «Անհատական դիմումի ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները և գործունակության բարձրացման հիմնախնդիրները»։ Զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ Դիդիե Մոսը, Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության Սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղար Միլիցա Նիկոլավսկան, Լատվիայի Սահմանադրական դատարանի դատավոր Այա Բրանտան։

Թեմայի քննարկումը շարունակվեց հարց ու պատասխաններով։

Երեւանյան XV միջազգային խորհրդաժողովը հոկտեմբերի 23-ին կշարունակի իր աշխատանքները։ Նախատեսված երկու նիստերի քննարկվելիք թեմաներն են՝ «Անհատական սահմանադրական գանգատի համակարգի կատարելագործման դատավարական հիմնահարցերը» եւ «Անհատական սահմանադրական գանգատի հիման վրա ընդունված որոշումների կատարման առանձնահատկություններն ու հիմնախնդիրը»։

Խորհրդաժողովի արդյունքները կամփոփեն Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախագահ, պրո‎ֆեսոր Դիդիե Մոսը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, պրո‎ֆեսոր Գագիկ Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

Հոկտեմբերի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանում կայացավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը ՍԴ անդամների, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ եւ վարչական դատարանների ներկայացուցիչների հետ։

Գ. Հարությունյանն ու Վ. Զորկինը կարեւորեցին երկու դատարանների միջեւ ստեղծված սերտ կապերի դրական ազդեցությունը, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պարոն Զորկինը սիրով պատասխանեց Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

20 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ՈՐՈՇՄԱՆ 8-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱՇԵՍ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 203-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի բյուրոյի անդամ, պրոֆեսոր Գ. Հարությունյանի ելույթի տեքստը` տրամադրված սահմանադրական դատարանների երկրորդ համաշխարհային կոնգրեսին, որի նստաշրջանը տեղի կունենա 2011թ. հունվարի 16-18-ին Ռիոդեժանեյրոյում (Բրազիլիա): Կոնգրեսի կողմից քննարկվող հիմնական թեման է լինելու. «Իշխանությունների տարանջատումը եւ սահմանադրական դատարանների ու համարժեք մարմինների անկախությունը»:
(ռուսերեն, անգլերեն)

 

8 հոկտեմբերի 2010թ.

ՀԱՄԱՏԵՂ VII ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սահմանադրական դատարանում անցկացվեց «Հիմնական իրավունքների գերմանական տեսության հիմնադրույթները» թեմայով VII գիտաժողովը։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամների եւ աշխատակիցների համար այն կազմակերպել էին «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GTZ) ծրագիրն ու ՀՀ սահմանադրական դատարանը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանում ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը եւ գիտաժողովի հիմնական բանախոս, Քյոլնի համալսարանի պետական եւ վարչական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայել Զաքսը։
Գիտաժաղովի նիստերը վարում էր ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, հիմնական բանախոս՝ Միխայել Զաքս։
Ինչո՞վ է կարեւոր այս թեմայի քննարկումն այսօր։ Եթե նմանատիպ նախորդ գիտաժողովներում ներկայացվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի գործունեությունն ու փորձառությունը՝ համադրելով իրավական մեր համակարգին, ապա այսօրվա գիտաժողովի թեմաներն անմիջականորեն առնչվում են հիմնականում անհատական դիմումների հիման վրա ՀՀ ՍԴ-ում իրավական վեճերով քնարկված ու քննելիք գործերին։
Շեշտելով այս հանգամանքը՝ պարոն Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց գիտաժողովի դերը, իրավագետների ու սահմանադրագետների շրջանում մեծ հեղինակություն վայելող հիմնական բանախոս, պրոֆեսոր Մ. Զաքսի ներկայությունը, վկայեց այն սպասելիքները, որ մի շարք կարեւոր հարցեր այստեղ կգտնեն իրենց սպառիչ պատասխանները։ Ի մասնավորի՝ ինչպես հասկանալ սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը, ի՞նչ ասել է պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով՝ որպես անմիջական գործող իրավունք, ինչպե՞ս են դրանք ընկալվում ու յուրացվում դատական պրակտիկայում, դրանց մեկնաբանություններին ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորի սահմանադրական դատարանը, այս պարագայում ո՞րն է տարբերակված մոտեցումը հիմնական եւ այլ սուբյեկտիվ իրավունքներին, արդյո՞ք դրանք սահմանադրական պաշտպանվածության նույն երաշխիքներն ունեն, այս նրբերանգներն ի՞նչ դերակատարություն ունեն սահմանադրական արդարադատության պրակտիկայում եւ այլն։
Նման եւ շատ այլ հարցերի պատասխանները, որ ակնկալվում էր գիտաժողովից, իրենց սպառիչ պատասխանները գտան հիմնական զեկուցման մեջ, դրա շուրջ քննարկումներով, հարց ու պատասխաններով, երկուստեք ներկայացրած փորձերի համադրմամբ։ Պրոֆեսոր Զաքսն իր զեկուցման առանցքային թեմաները նախապես թարգմանաբար ներկայացրել էր մասնակիցներին, եւ դա նպաստեց, որ քննարկումներն առավել աշխույժ ու արդյունավետ անցնեն։
Իր հերթին գերմանացի մասնագետը հետաքրքիր եւ օգտակար գնահատեց այն անդրադարձը, որ պարոն Հարությունյանը կատարեց՝ պատմական մի փոքրիկ էքսկուրսով ներկայացնելով հայկական դոկտրինայի ձեւավորման պատմական ընթացքը։
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը պարոն Զաքսին շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու եւ իր հետաքրքիր, օգտակար զեկույցի համար, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» (GTZ) ծրագրի ղեկավարությանը, որի հետ ՀՀ ՍԴ-ի համագործակցությունն այսօրինակ ձեռնարկումներով իր շարունակությունը կունենա։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

6 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հոկտեմբերի 6-ի դրությամբ

6 հոկտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԻԳՈՐ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

30 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21, 22 ԵՎ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

28 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ

23 սեպտեմբերի 2010թ.

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին ՍԴ նախագահ, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության խորհրդի համակարգող-նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության խորհրդի պատվիրակությանը՝ միության նախագահ Էդվին Մինասյանին, փոխնախագահ Կարո Ղազարյանին, դատավոր Զավեն Սինանյանին եւ փաստաբան Արմեն Հովհաննիսյանին։ Հիշեցնենք, որ «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության Խորհուրդը ձեւավորվել է «Հայ իրավական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» խորագրով անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովում, որի անդամներից 13-ը ընտրվեց Հայաստանից, 3-ը՝ Լեռնային Ղարաբաղից, 27-ը՝ սփյուռքից։
Գ. Հարությունյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի բարեփոխումներին, մատնանշվեցին «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպության եւ ամերիկյան իրավաբանների ընկերակցության համագործակցության հետագա ծրագրային մոտեցումները, միաժամանակ քննարկվեցին եկող տարվա ապրիլին Ստեփանակերտում հրավիրվելիք միջազգային խորհրդաժողովի համատեղ կազմակերպման հետ կապված հարցեր։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

23 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1947 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

18 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ

16 սեպտեմբերի 2010թ.

«ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆԴԵՍԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանում կայացավ «Օրենք եւ իրականություն» հանդեսի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառում՝ հանդեսի խմբագրական խորհրդի եւ խմբագրակազմի մասնակցությամբ։
ՍԴ նախագահ, հանդեսի խորհրդի անդամ Գ. Հարությունյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հանդեսի հիմնադիր Թաթուլ Բադասյանի հիշատակը։ Իր բացման խոսքում պարոն Հարությունյանը կարեւորեց հանդեսի կայացումը, որը իրավական տեղեկատվության դաշտում լրացրեց մի նկատելի բաց, կարողացավ պարբերական հրատարակությամբ մտքերի ակտիվ փոխանակություն իրականացնել իրավական ամենահրատապ պրոբլեմների շուրջ։ 10 տարիների ընթացքում հրատարակվել է հանդեսի 178 համար, որոնցում հանդես են եկել ճանաչված իրավաբաններ, իրավագիտության ճանապարհն ընտրած երիտասարդներ՝ վերջիններիս համար դառնալով մասնագիտական լուրջ դարբնոց։ Արժանի գնահատանք տվեց հանդեսի խմբագրակազմի աշխատանքներին եւ հետագա գործունեության համար առաջարկեց մի քանի մոտիվներ՝ մասնավորապես ամսագրում բացել բանավեճի ակումբ, որտեղ կզետեղվեն մասնագետների ակտիվ քննարկումների արդյունքում կայացած ու ձեւավորված մոտեցումները, կարծիքները, հայեցակարգերը եւ հասանելի կլինեն ընթերցողի լայն շրջանակներին։
Հանդեսի եւ «Իրավունք» հրատարակչության աշխատանքները ներկայացրեց հրատարակչության խմբագիր Վիկտորյա Բարաքաթյանը։
Խոսք ասացին նաեւ հանդեսի գլխավոր խմբագիր Ռադեմիկ Ավետիսյանը, խմբագրական խորհրդի անդամներ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

15 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ P4560-AM ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

14 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. սեպտեմբերի 14-ի դրությամբ

9 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ

8 սեպտեմբերի 2010թ.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանում կայացավ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի եւ ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի մի խումբ անդամների հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը։ Հանդիպման ընթացքում քննության առարկա դարձան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ՍԴ անհատական դիմումների ներկայացմանը, դրանց հիմնավորումներին, դատարանի որոշումների կատարման ընթացքին, դատաիրավական բարեփոխումներին, տարբեր ինստիտուտների գործակցությանը, արդարադատության մատչելիությանն ու որակի բարձրացմանը, ինչպես նաեւ օրենսդրական քաղաքականության իրականացման գործընթացում հատկապես փաստաբանների պալատի ու գիտավերլուծական կենտրոնի հնարավորությունների հետագա արդյունավետ օգտագործմանը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց գիտավերլուծական կենտրոնին հնարավորություն տալ ՍԴ-ում քննության առնվող գործերի վերաբերյալ ներկայացնելու իր մոտեցումները։
Երկուստեք կարեւորվեց նման հանդիպումների արդյունավետությունը, պայմանավորվեցին դրանք շարունակական դարձնել։
Գիտավերլուծական կենտրոնից հանդիպմանը մասնակցում էին՝ Ա. Զոհրաբյանը, Գ. Գյոզալյանը, Ա. Զեյնալյանը, Վ. Գրիգորյանը, Լ. Գրիգորյանը, Ի. Փիլոսյանը, ՍԴ-ից՝ Լ. Հակոբյանը, Վ. Վարդանյանը եւ Ա. Դիլանյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

8 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՏԻ՝ «ԽԱԽՏՎԵԼ» ԲԱՌԻՑ ՀԵՏՈ «ՆՐԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

8 սեպտեմբերի 2010թ.

Գ. Հարությունյան – Սահմանադրականության ձեւախեղումները եվրասիական տարածաշրջանում (հարցազրույց) // Եվրասիական իրավաբանական տեղեկագիր, N 7 (26) 2010, էջ 5-9:
(ռուսերեն)

6 սեպտեմբերի 2010թ.

ՄԱԿ-Ի ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ՍԴ-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի` ազատազրկման հարցերով փաստահավաք խմբին՝ Մալիկ Էլ Հաջի Սոունի ղեկավարությամբ:
Զրույցն ընթացավ Հայաստանում դատաիրավական համակարգի, դրա բարեփոխումների, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի եւ դատական ընդհանուր համակարգի, այնպես էլ ՍԴ-ի եւ փաստաբանական գործունեության փոխառնչությունների, եւ, ընդհանրապես, դատական համակարգի հետագա զարգացման հետ կապված խնդիրների շուրջ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

1 սեպտեմբերի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի ելույթը Աստանայում հրավիրված միջազգային խորհրդաժողովում՝ նվիրված Ղազախստանի Սահմանադրության ընդունման 15-ամյակին (27 օգոստոսի 2010թ.)

Նկարներ 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8

27 օգոստոսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. օգոստոսի 23-ի դրությամբ

25 օգոստոսի 2010թ.

Օգոստոսի 25-ին, Ղազախստանի  Սահմանադրական խորհրդի հրավերով,  ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը մեկնեց Աստանա։
Ղազախստանի  Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված  հանդիսավոր նիստում «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս»-ի (որի նախագահողն է Գ. Հարությունյանը) անունից նա հանդես կգա ողջույնի խոսքով։
Օգոստոսի 27-28-ին Աստանայում կմեկնարկի  միջազգային խորհրդաժողովը, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը հանդես կգա հետխորհրդային տարածքում սահմանադրական զարգացումների  հիմնախնդիրներին նվիրված  զեկուցումով։
Այցի ընթացքում պարոն Հարությունյանը Աստանայում աշխատանքային   հանդիպումներ կունենա Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահի, խորհրդի անդամների, ինչպես նաեւ մի շարք երկրներից  ժամանած գործընկերների հետ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

 

23 օգոստոսի 2010թ.

Օգոստոսի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակին։
Ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պետական այրեր, պատգամավորներ, իրավաբաններ, գիտության եւ մշակույթի գործիչներ։
Հռչակագրի պետականագիտական նշանակության մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը (զեկույցն ամբողջությամբ տեղադրված է ՍԴ կայքէջում)։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

 

 

ՀՀ ՍԴ նախագահ Գ.Գ. Հարությունյանի զեկույցը Հայաստանի անկախության մասին հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելության առիթով:

 

9 օգոստոսի 2010թ.

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի Շահամիրյանների անվան սրահում 2010թ. օգոստոսի 23-ին ժամը 12.30-ին նախատեսված է  ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակին։ Հռչակագրի պետականագիտական նշանակության մասին զեկույցով հանդես կգա ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանը:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

2 օգոստոսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. օգոստոսի 2-ի դրությամբ

22 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1979 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

20 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հուլիսի 20-ի դրությամբ

20 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
2(55) 2010, 3(56) 2010



15 հուլիսի 2010թ.

«Սահմանադրական արդարադատություն»
Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի բանբեր:
N 1(47) 2010

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]

14 հուլիսի 2010թ.

ԸՆԴՈՒՆԵՑ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Հուլիսի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Իսրայելի պետության պետական վերահսկիչ եւ օմբուդսմեն Միխա Լինդենշտրաուսին։
Պարոն Հարությունյանը հյուրին ծանոթացրեց ՀՀ սահմանադրական դատարանի գործունեությանը՝ մանրամասնելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, որպես դիմող սուբյեկտ, ներգրավմանն ու վերջինիս կողմից ստացված դիմումների քննությանը։ ՍԴ նախագահը ողջունեց երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների սերտ համագործակցությունը։
Իր հերթին Միխա Լինդենշտրաուսը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատանքները՝ Հայաստան իր այցը պայմանավորելով կապերի էլ ավելի ամրապնդման ցանկությամբ։
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

14 հուլիսի 2010թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ

Սերբիայի սահմանադրական դատարանի նախագահի հրավերով, ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ղեկավարությամբ, հուլիսի 14-ին պաշտոնական այցով մեկնեց Բելգրադ։ Հուլիսի 15-18-ը մեր պատվիրակությունը կհյուրընկալվի Սերբիայի ՍԴ նախագահի կողմից, հանդիպումներ կունենա ՍԴ դատավորների եւ աշխատակազմի, Սերբիայի պառլամենտի հանձնաժողովների ղեկավարների, մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Պաշտոնական այցի ավարտին կկայանա երկու երկրների Սահմանադրական դատարանների նախագահների մամուլի ասուլիսը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

14 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ, ՀՐԱՉԻԿ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ, ՀՐԱՉՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 56, 57 ԵՎ 58-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հուլիսի 13-ի դրությամբ

9 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԻՆԵ ՊԱՌԱՎՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

9 հուլիսի 2010թ.

Հուլիսի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց «Երիտասարդների Հանրապետություն» միջազգային խմբի անդամներին՝ վերջիններիս խնդրանքով։ Վեց երկրի (Շվեդիա, Չեխիա, Լիտվա, Մոլդովա, Ուկրաինա եւ Հայաստան) 18-25 տարեկան տղաներ ու աղջիկներ 10-օրյա հավաքով Հայաստանում են՝ ձեւավորելու իրենց վիրտուալ պետության մի մոդել, որի քաղաքական, հասարակական, ռազմական, տնտեսական եւ իրավական համակարգը ժողովրդավարական հիմունքներով կընտրվի մասնակիցների կողմից։ Ծրագիրն իրականացվում է Եվրոհանձնաժողովի՝ «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում։
Իրենց այդ յուրօրինակ մոդելի ձեւավորման համար նրանք անհրաժեշտություն ունեն ծանոթանալու տարբեր երկրներում /այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում/ գործող պետական կառույցների աշխատանքին։ Ահա առիթը, որ նրանք խնդրեցին հանդիպել ՍԴ նախագահի հետ։
Պարոն Հարությունյանը ողջունեց նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն հնարավորինս կնպաստի տարբեր երկրների երիտասարդների մերձեցմանն ու համագործակցությանը, կբարձրացնի նրանց քաղաքացիական գիտակցությունն ու ակտիվությունը։ Նա հանգամանորեն ծանոթացրեց Սահմանադրական դատարանի կառուցվածքին, գործունեությանն ու միջազգային կապերին։ Այնուհետեւ հարց ու պատասխաններով զրույցն ընթացավ սահմանադրական արդարադատության միջազգային զարգացումների արդի միտումների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

8 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հուլիսի 8-ի դրությամբ

6 հուլիսի 2010թ.

ՀՀ Սահմանադրության 15-ամյակի առիթով։
Գ. Հարությունյանի ելույթը ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, Երեւան, 03.07.2010թ։
(անգլերեն)

2 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով), Երեւան, Իրավունք, 2010, 260 էջ։
[pdf, 0.8 mb]

 

2 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԴԻԴԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 210-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 216-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

1 հուլիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հուլիսի 1-ի դրությամբ

29 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

28 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունիսի 28-ի դրությամբ

23 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» P457-AM ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

21 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունիսի 21-ի դրությամբ

17 հունիսի 2010թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունիսի 16-ին, ժ. 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Միջնադարի որմնանկարների սրահում» կայացավ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, դեսպաններ, գրքի համահեղինակները, բազմաթիվ հյուրեր։
Ժողովածուն սահմանադրագիտական մտքի խտացում որակեց հրատարակումը նախաձեռնած, Ժողովածուի գլխավոր խմբագիր, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ շնորհանդեսում համառոտ խոսքով ներկայացնելով այն։ Կոլեկտիվ աշխատանքի /68 հեղինակ/ արդյունք այս գրքում ներկայացված ՀՀ Սահմանադրության գիտագործնական մեկնաբանությունները բացահայտում են երկրի Մայր օրենքի հիմնարար արժեքների, նպատակների եւ սկզբունքների սահմանադրաիրավական բնույթը, կանոնակարգման էությունն ու իրավագիտական նշանակությունը։ Տեսական, գիտական այդ մեկնաբանությունները շաղախված են ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով, դատական պրակտիկայով եւ նորմատիվ ակտերով։ Հեղինակներից յուրաքանչյուրն աշխատել է կոնկրետ հոդվածի կամ կոնկրետ հոդվածի որեւէ մասի կամ որեւէ դրույթի վրա։ Սահմանադրության ամեն մի դրույթի վերաբերյալ մեկնաբանություններում նաեւ լրացուցիչ շատ հարցերի պատասխաններ են տրվում՝ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ինչպե՞ս են ընկալվել, օրենսդրորեն ինչպե՞ս իրացվել մեր այսօրվա իրականության մեջ, այդ խնդրին ինչպե՞ս է անդրադարձել միջազգային սահմանադրական, իրավական պրակտիկան։
Պարոն Հարությունյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրեց ժողովածուի մեկ օրինակը՝ բոլոր հեղինակների ստորագրությամբ, եւ ժողովածուի էլեկտրոնային տարբերակ խտասկավառակը։
Շնորհանդեսում իրենց գոհունակության խոսքն ասացին ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական 1086 էջանոց ժողովածուի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՍԴ կայքէջում՝ http։//www.concourt.am/armenian/library/cclibrary/2010/sahmanadrakan2010.pdf

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

17 հունիսի 2010թ.

Հունիսի 17-ին ՍԴ նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց զեկույց պատրաստելու խնդրով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային։
Զրույցն ընթացավ Հայաստանում ժողովրդավարության գործընթացի, դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

17 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

16 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Ա. Վաղարշյանի - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ։
Երեւան, «Իրավունք», 2010թ., 1086 էջ։
[pdf, 9mb]

 

15 հունիսի 2010թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԻՑ

ՀՀ սահմանադրական դատարանը, հունիսի 15-ի դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Քաղաքացի Արուսյակ Աթանեսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով« 102 հոդվածով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63« 64 եւ 69 հոդվածներով« Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը՝ «...ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելը» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 14.1-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 18 (1-ին մաս), 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով ՀՀ Սահմանադրության 1, 18 (1-ին մաս), 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր ճանաչել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ «...կամ չպատճառաբանված է» եւ 6-րդ կետը՝ «...պատճառաբանված չէ» բառակապակցությունների մասով։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից£

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

15 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունիսի 15-ի դրությամբ

9 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունիսի 8-ի դրությամբ

8 հունիսի 2010թ

Սահմանադրաիրավական զարգացման որոշ ձեւախեղումները հետխորհրդային պետություններում։
Գ. Հարությունյանի զեկույցը 2010թ. մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային գիտական համաժողովում՝ «Ընդհանուրը եւ առանձնահատուկը հետխորհրդային պետությունների ժամանակակից տնտեսական եւ սահմանադրաիրավական զարգացման հարցում» թեմայով։
(ռուսերեն)

pdf

4 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունիսի 4-ի դրությամբ

3 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

2 հունիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆԱՍՏԱՍ ԳԻՇՅԱՆԻ, ՆՈՐԱՅՐ ԵՂԻԿՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

31 մայիսի 2010թ.

VI ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀՀ սահմանադրական դատարանում իր աշխատանքներն ավարտեց «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ կազմակերպված «Սահմանադրության անմիջական գործողությունը սահմանադրական եւ սահմանադրական դատավարական իրավունքի բնագավառներում» ընդհանուր խորագրով 6-րդ գիտաժողովը։
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակիցների համար կազմակերպված, սակայն եւ բաց գիտաժողովին մասնակցում էին նաեւ իրավապաշտպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ում իրավագիտակցության բարձրացման առումով միջոցառումը չափազանց կարեւոր նշանակություն ունեցավ։
Երկօրյա գիտաժողովում լսվեցին ու քննարկվեցին հիմնական բանախոս, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատավոր Ռ. Բառտոնեի վեց զեկուցումները, բանախոսին տրվող բազմաթիվ հարցեր ստացան սպառիչ պատասխաններ։
-Ինձ համար ուրախություն եւ մեծ պատիվ էր,-գիտաժողովի փակմանն ասաց հիմնական բանախոս պարոն Բառտոնեն,- Սահմանադրական դատարանում լինելը, այս հրաշալի լսարանի համար խոսելը։ Միաժամանակ ինձ համար էլ ուսանելի են նման քննարկումները։ Չափազանց ուրախ կլինեմ, եթե իմ կողմից արտահայտված մտքերն ու գաղափարները օգտակար լինեն մասնակիցներին՝ հետագայում իրենց աշխատանքում դրանք օգտագործելու առումով։
«Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի խորհրդատուԳ. Մուրադյանն իր հերթին նկատեց.
-Նման գիտաժողովները գիտելիքների երկկողմանի հարստացում են ենթադրում։ Ծրագրի անունից կարող եմ երաշխավորել, որ գիտաժողովները շարունակվելու են՝ հոկտեմբեր ամսին մարդու իրավունքների տեսության ուսմունքի հետ կապված շատ կարեւոր եռօրյա գիտաժողով է անցկացվելու՝ բանախոս ունենալով Գերմանիայում մեծ ճանաչում գտած սահմանադրագետ պարոն Սաքսին։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

27 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԾՈՎՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՎ «Բ» ԵՆԹԱԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 3-ՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

26 մայիսի 2010թ.

ՀԵՐԹԱԿԱՆ VI ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մայիսի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկԵց «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի եւ ՀՀ սահմանադրական դատարանի համատեղ կազմակերպվող ընդհանուր խորագրով 6-րդ գիտաժողովը։ Երկօրյա գիտաժողովում քննարկման են դրված «Սահմանադրության անմիջական գործողությունը» ընդհանուր խորագրով մի շարք թեմաներ՝ «Սահմանադրության անմիջական գործողությունը հայկական իրավունքում», «Սահմանադրական նորմերի անմիջական գործողությունը գերմանական իրավունքում», «ՀՀ Սահմանադրության եւ Գերմանիայի Հիմնական օրենքի նորմերի համեմատություն՝ անմիջական գործողության հարադրությամբ», «Իրավանորմի կիրառումը իրավամեթոդական ուսմունքի տեսանկյունից», «Իրավանորմերի մեկնաբանումը հիմնական իրավունքների լույսի ներքո»։
Գիտաժողովները հիմնականում կազմակերպվում են ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակիցների համար, սակայն դրանք բաց են, եւ դրանց մասնակցում են իրավապաշտպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ, ըստ ցանկության, անհատ քաղաքացիներ, եւ նման գիտաժողովները մասնակիցների իրավագիտակցության բարձրացման առումով չափազանց կարեւոր ձեռնարկումներ են։
Գերմանիայում օրենսդրական լուծումների եւ իրավակիրառական պրակտիկայի առումով ձեւավորվել է սահմանադրական արդարադատության դասական համակարգ, ուր թե տեսական իրավական մտածողությունը, թե օրենսդրական լուծումները, նաեւ իրավակիրառական պրակտիկան հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ այն կարելի է համարել դասական համակարգ՝ իր ներքին ամբողջականությամբ, գործունեության արդյունավետությամբ, երկրում սահմանադրականության հաստատման ներգործոն մեծ ուժով։
Վկայելով գերմանացիների այսօրինակ հաջողությունները՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց նման համագործակցությունը, որը նպատակ ունի խորությամբ ուսումնասիրել գերմանացիների փորձը, այն համադրել մեր համակարգի հետ, գտնել մեզանում հետագա զարգացման արդյունավետ ուղիներ։ Դրանք վերաբերում են սահմանադրական եւ օրենսդրական հետագա բարեփոխումներին ու սահմանադրական արդարադատության պրակտիկային։
VI գիտաժողովի հիմնական թեմա ընտրելով սահմանադրության նորմերի անմիջական գործողության հիմնախնդիրները, ակնկալվում է քննարկումների, երկուստեք ձեռք բերված փորձերի համադրմամբ հստակեցումներ մտցնել, պարզել, թե ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումների, հետագա հնարավոր բարեփոխումների միջոցով ինչպես կարող է երաշխավորել սահմանադրական նորմերի անմիջական գործողությունը եւ մարդու իրավունքները՝ որպես անմիջական գործող իրավունքներ։
«Այսօրինակ գիտաժողովների կազմակերպումով,-ասաց պարոն Հարությունյանը,- մենք փորձում ենք սահմանադրական արդարադատության ոլորտում հասնել համակարգային այն արդյունքներին, որոնք այսօր առկա են Գերմանիայի Դաշնությունում։ Մեր բոլոր շփումները, ոչ միայն գերմանացիների, այլեւ տարբեր երկրների մեր գործընկերների հետ, բերում են այն համոզման, որ այս համակարգը կարող է առավել արդյունավետ գործել, եթե համակարգային լուծումների համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ»։
Գիտաժողովի բացմանը ներածական խոսքերով հանդես եկան ծրագրի խորհրդատու Գ. Մուրադյանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատավոր Ռ. Բառտոնեն։
Գիտաժողովն անցավ վերոնշյալ թեմաներով զեկուցումներին եւ քննարկումներին։ Հիմնական բանախոսը պարոն Բառտոնեն է։
Համադրաբար նրա զեկուցումների՝ հարց ու պատասխանների ճանապարհով կշարունակվեն քննարկումները։
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ վաղը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

25 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մայիսի 25-ի դրությամբ

21 մայիսի 2010թ.

Նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակի միջոցառումների շրջանակներում «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական հանրապետական 7-րդ օլիմպիադային համադրաբար անցկացվեց նաեւ «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթ։ Այս երկու միջոցառումն էլ ՀՀ սահմանադրական դատարանը կազմակերպել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ։ Եվ ահա օլիմպիադայի փակման հետ ամփոփվեցին նաեւ աշակերտական շարադրությունների մրցույթի արդյունքները, եւ տարբեր մարզերից ու Երեւան քաղաքից հաղթող ճանաչված 15 աշակերտ մայիսի 20-ին հրավիրվեց ՀՀ սահմանադրական դատարան՝ ստանալու ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սահմանած դիպլոմներն ու մրցանակները։ «Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների սրահում» էին ՍԴ անդամները, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ օլիմպիադայի հովանավոր, հայ ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը։
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց մրցույթում հաղթող աշակերտներին, ովքեր սահմանադրական հետաքրքիր մտածողություն ունեն, ում համար էապես ձեւավորված է սահմանադրական մշակույթը, եւ այդ ուղղությամբ կարողությունների խրախուսելի դրսեւորումներ են ցուցաբերում։ Նրանց շարադրություններում կան անկեղծ, հետաքրքիր մտքեր, որոնք կարող են ուսանելի լինել ոչ միայն իրենց հասակակիցների, այլեւ լայն հասարակության համար։ Ահա ինչու Սահմանադրական իրավունքի կենտրոնը որոշում է կայացրել «15 տարեկանները 15-ամյա Սահմանադրության մասին» խորագրով առանձին գրքույկ հրատարակել, ուր կամփոփվեն մրցույթում լավագույններ ճանաչված շարադրությունները։
-Շատ հետաքրքիր է,-ներկայացնելով աշակերտներին՝ ասաց պարոն Հարությունյանը,-թե Սահմանադրության տարեկից աշակերտներն ինչպես են պատկերացնում Սահմանադրություն երեւույթը. մեկն այդ երեւույթը կապում է ազատ ապրելու հետ, մյուսը համարում է, որ Սահմանադրությունը մշակույթ է, եւ առանց այդ մշակույթի լիարժեք ապրել հնարավոր չէ, երրորդի կարծիքով Սահմանադրության չիմացությունն այսօր մեր կյանքում շատ-շատ դժվարությունների պատճառ է դառնում, երբ օրենքը չի հարգվում... Բերում են օրինակներ Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ից, Գոշի «Դատաստանագրքից» եւ պատմական այլ աղբյուրներից։ Սա վկայում է, թե այդ շարադրությունները գրելիս ինչ լրջագույն մոտեցում, ինչ պատրաստվածություն են ունեցել ու ինչ համոզվածությամբ փորձում են իմաստավորել իրավունքի գերակայության երաշխավորությամբ ազատ ապրելու էությունը։ Սրանք սոսկ մանկական, զգացմունքային պոռթկումներ չեն, այլ իմաստավորված ձեւակերպումներ, եւ անչափ ուրախալի ու տպավորիչ է, որ նոր սերնդի մոտ կա այսպիսի առողջ մտածողություն։
Կարեւորելով ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող այս կարգի միջոցառումների («Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական հանրապետական օլիմպիադա, «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթ) բացառիկ նշանակությունը՝ պարոն Հարությունյանը հավելեց. «Մենք փորձում ենք նոր սերնդին նորովի ներկայացնել, մեկնաբանել, ավելի ընկալելի դարձնել սահմանադրական արժեքները, ազատ ապրելու, իրենց իրավունքները պաշտպանելու ճանապարհ ցույց տալ, օգնել, որ կարողանան իրենց ստեղծագործական կարողություններն առավել լիարժեք դրսեւորել ու իրացնել»։
Մինչ մրցանակներ շնորհելը, նա ներկաներին համառոտ ներկայացրեց շարադրություններում ներառված առավել հետաքրքիր մտքերը, որոշ մեջբերումներ արեց՝ ուրախությամբ շեշտելով աշակերտների հասուն մտածողությունն ու տրամաբանությունը։
 «Իմ երկրի Հիմնական օրենքը» թեմայով աշակերտական շարադրությունների հանրապետական մրցույթում հաղթող աշակերտները պարգեւատրվեցին ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ շնորհած դիպլոմներով։
Մրցանակներ ստացան՝
Լիանա Մարիկյանը (Վանաձորի թիվ 24 միջն.դպրոց,11-րդ դասարան), Մերի Մարգարյանը (Շիրակի մարզի Ջաջուռի միջն.դպրոց, 9-րդ դասարան), Մարիամ Լոռեցյանը (Վանաձորի թիվ 4 միջն.դպրոց,11-րդ դասարան),Աշոտ Ներսիսյանը (Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի 10-րդ դասարան), Ռոզա Տերտերյանը (Երեւանի թիվ 38 դպրոցի 10-րդ դասարան), Աստղիկ Տիտանյանը (Լոռու մարզի Օձունի թիվ 1 միջն. դպրոց, 11-րդ դասարան), Վահե Զարգարյանը (Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջն. դպրոց, 10-րդ դասարան), Աշխեն Տերտերյանը (Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 9 միջն.դպրոց,9-րդ դասարան), Ամալյա Կարապետյանը (Արագածոտնի մարզիՕշականի Մ. Մաշտոցի անվանմիջն.դպրոց), Հրաչյա Հովհաննիսյանը (Շիրակի մարզի Վահրամաբերդի միջն.դպրոց), Ռոզա Մելիքսեթյանը (Արագածոտն, Մ. Մաշտոցի անվանմիջն.դպրոց, 9-րդ դասարան), Ռուզաննա Ավետիսյանը (Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 14 միջն. դպրոց, 11-րդ դաս), Վարդան Կարապետյանը (Արարատի մարզի Ազատավանիմիջն.դպրոց 11-րդ դասարան), Արփինե Ղազարյանը (Գեղարքունիքի մարզ, Սեւանի Մաշտոցի անվան թիվ 7 միջն.դպրոց 9-րդ դասարան) եւ Մարիա Ազատյանը (Սյունիքի մարզի Կապանի թիվ 11 միջն.դպրոց, 9-րդ դասարան)։
Պատեհ առիթ էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցելու համար Հայաստանում էր խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանը, ով եկել էր մասնակցելու աշակերտների պարգեւատրման արարողությանը։ Ամերիկահայ բարերարը, ով մշտապես հովանավորել է «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտականհանրապետական օլիմպիադաները, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից պարգեւատրվեց Շնորհակալագրով՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ուսանողների եւ աշակերտների նկատմամբ դրսեւորած հոգածության համար»։ Շնորհակալագիրը հանձնելով՝ պարոն Հարությունյանը շնորհակալությամբ արժեւորեց Ա. Բոյաջյանի կողմից Հայրենիքի հանդեպ ցուցաբերած նախանձախնդիր վերաբերմունքը։
Շնորհակալական խոսք ասաց պարոն Բոյաջյանը՝ իր պատրաստակամությունը հավաստելով հետայսու եւս հնարավորինս աջակցելու նմանօրինակ միջոցառումների անցկացմանը։
Հընթացս մրցանակներ հանձնելու արարողության, անցկացվեց «Իմ երկրի Սահմանադրությունը» թեմայով բաց դաս, որը վարեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Բաց դասի կարեւորությունն այն էր, որ աշակերտները հնարավորություն ստացան իրենց իմացածին, իրենց մտածողությանը ավելացնել այն անհրաժեշտը, որ նրանց կօգնի ավելի հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4

 

17 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մայիսի 17-ի դրությամբ

13 մայիսի 2010թ.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՓԱԿՈՒՄԸ

Մայիսի 12-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի «Օլիմպիական» սրահում հանդիսավոր արարողությամբ փակվեց ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադան։
Հիշեցնենք, որ ամենամյա օլիմպիադայի կազմակերպիչներն էին ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ աջակցությամբ ՀՀ իրավաբանների միության, «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Բոյաջյանի (ԱՄՆ)։
Օլիմպիականների միջեւ՝ վիրտուալ դատարան, դիմող եւ պատասխանող կողմեր, մրցութային երկու օրերի ընթացքում կայացավ յոթ դատավարություն։ Աշակերտական եւ ուսանողական թիմերի մի յուրօրինակ քննություն էր դա, որի ընթացքում բացահայտվեցին նրանց իրավական գիտելիքները, ի մասնավորի՝ ՀՀ Սահմանադրության հոդվածների, ՀՀ օրենքների իմացությունն ու վերլուծական կարողությունները։
Դժվար էր ժյուրիի գործը՝ աշակերտական 14 եւ ուսանողական 7 թիմերից ընտրել մրցանակային երեք տեղերը գրավողներին, քանզի մրցողների իմացության ընդհանուր մակարդակն ու ակտիվությունը շատ բարձր էր։ Հենց դա էր օլիմպիադայի հաջողությունը՝ «անհաշտ պայքար էր» ընթանում՝ գիտելիքների բացահայտման, վերլուծական կարողությունների դրսեւորման պայքար։ Հենց այս հանգամանքը նկատի ուներ ժյուրիի նախագահ, ՀՀ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը, երբ ամփոփելով արդյունքները, ասաց. «Օլիմպիադան անցավ թեժ պայքարի, պատկերավոր ասած՝ անզիջում մրցակցության մթնոլորտում։ Հաղթող են բոլորը, սակայն օլիմպիադայի կանոնները պահանջում են, այնուամենայնիվ, լավերի մեջ լավագույններին ընտրել»։
Շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, պարոն Նազարյանը հրապարակեց հաղթող թիմերի ցուցակը՝ մրցանակները հանձնելու հաճելի պարտականությունը թողնելով կազմակերպիչներին ու առանձին մրցանակներ սահմանած կազմակերպությունների ղեկավարներին։
Մրցույթում առաջին տեղ զբաղեցրած ուսանողական, հայցվորի եւ պատասխանողի կարգավիճակներում հանդես եկած աշակերտական լավագույն թիմերին մրցանակներ շնորհեց օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա իր ուրախությունն արտահայտեց աշակերտների եւ ուսանողների (վերջինների մեջ կան նաեւ նրա ուսանողները Երեւանի պետական համալսարանից) այսչափ ակտիվության համար, տեղեկացրեց, որ բոլորին անխտիր կտրվեն օլիմպիադայի մասնակցության հատուկ վկայականներ։
«Անցյալ տարիների փորձը ցույց է տվել,-հավելեց պարոն Հարությունյանը,-որ բուհերի ընդունելության քննությունների արդյունքում հավասար միավորներ ստանալու դեպքում, դրական ելք են ապահովվել այն դիմորդների համար, ովքեր «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական օլիմպիադաներում ունեցել են հաղթողի վկայականներ»։
Պարոն Հարությունյանը պարգեւներ հանձնեց՝ որպես դատարան հանդես եկած առաջին տեղ գրաված Երեւանի պետական համալսարանի 2-րդ ուսանողական, դիմող՝ Երեւանի թիվ 1 աշակերտական, պատասխանող՝ Սյունիքի մարզի աշակերտական թիմերին։ Նրանց համար նախատեսված էին հատուկ դիպլոմներ եւ դրամական պարգեւներ։
Երեւանի պետակական համալսարանի թիվ 2 ուսանողական թիմին հանձնելով Սահմանադրական դատարանի հատուկ մրցանակը, Գ. Հարությունյանը ուսանողներին հորդորեց. «Մենք փորձում ենք մեր ապագան տեսնել նաեւ ձեզանով, թե վիրտուալ ո՞ր սահմանադրական դատարանը հետո կդառնա իրական սահմանադրական դատարան»։ Ուսանողներին տրվող ծրարներում այնպիսի նյութեր էին, որ նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում՝ աշխարհի 146 երկրների սահմանադրությունների խտասկավառակը, «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» մենագրությունը՝ հեղինակի ընծայագրով, երեւանյան միջազգային խորհրդաժողովների քառալեզու տարեգրքերը։
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դիպլոմներ հանձնեց մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած՝ դիմող կողմ հանդես եկած Շիրակի մարզի եւ պատասխանող կողմ՝ Գեղարքունիքի աշակերտական թիմերին, որպես դատարան հանդես եկած ուսանողական թիմ՝ Արցախի պետական համալսարանի ուսանողներին։
Մրցույթում մրցանակային 3-րդ տեղը գրավեցին. որպես վիրտուալ դատարան՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողական, որպես դիմող կողմ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական, որպես պատասխանող կողմ՝ «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի աշակերտական թիմերը։ Մրցանակները նրանց հանձնեց ՀՀ Իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի անվան մրցանակի արժանացավ Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի ուսանողուհի Աննա Օգանեսյանը։
«Մարդու իրավունքների իմացության համար» հատուկ մրցանակը կառավարման ակադեմիայի ուսանողական թիմին հանձնեց ՀՀ մարդու իրավունքներ պաշտպան Արմեն Հարությունյանը։
Օրենքի իմացության հարցում լավագույն գիտելիքներ դրսեւորած թիմ ճանաչվեց եւ ՀՀ գլխավոր դատախազության սահմանած մրցանակին արժանացավ Ստեփանակերտի թիվ 15 ավագ դպրոցի աշակերտական թիմը։
 «Սահմանադրություն եւ իրավունք» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական օլիմպիադայի մտահղացման հեղինակ, օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ Գագիկ Հարությունյանը ամփոփեց 7-րդ օլիմպիադայի աշխատանքները՝ հույս հայտնելով, որ ավանդույթը շարունակվելու է՝ Հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցներում նախնական փուլերով եւ եզրափակիչ մրցույթով։ Նա կարեւորեց օլիմպիադան, որը նոր մտածողություն է ձեւավորում, մարդկային որակները լավագույնս դրսեւորելու հնարավորություն տալիս։
Հանդիսությունն ավարտվեց ճեմարանի սաների ներկայացրած գրական-գեղարվեստական հանդեսով։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2 | 3 | 4

 

12 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

11 մայիսի 2010թ.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ

Առաջին օր

Շարունակվում են միջոցառումները՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին։ Մայիսի 10-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում կայացավ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացումը։
Կրթահամալիրի սաների ուժերով ցուցադրվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ բեմում կերպավորված էին Օրենքը, Ազատությունը եւ Պատասխանատվությունը։ Այս երեքի երկխոսությունը երկրի Հիմնական օրենքի, մարդու հիմնարար ազատությունների ու հասարակության հանդեպ անձի ունեցած պատասխանատվության շուրջ էր. ներկայացվում էին այն հիմնական խնդիրները, որոնք դառնալու են նաեւ եզրափակիչ փուլի վիրտուալ դատավարությունների հիմնական թեմաներ։
Հընթացս ցուցադրվեց հայ իրավական մտքի պատմությունը, ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքներին առնչվող մի շարք հոդվածները, ՀՀ սահմանադրական դատարանը համառոտ ներկայացնող տեսաֆիլմ։ Օլիմպիականներին որպես հորդոր՝ տեսաֆիլմում հնչում էր Օլիմպիադայի կազմկոմիտեի պատվավոր նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքը. «Հզոր եւ կայուն պետություն ու պետականություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իրավազուրկ չլինեն, անհրաժեշտ է, որ հասարակական գոյը հստակ կանոնակարգված լինի, եւ մենք ազատ լինենք՝ օրենքի գերին մնալով։ Մենք պարտավոր ենք մեր ժառանգներին այնպիսի մի երկիր փոխանցել, որտեղ ամեն ինչի հիմքում դրված է իրավունքի գերակայությունը... Եթե կարողանաք հասնել դրան՝ մենք մեր պարտքը կհամարենք կատարած։ Հակառակ պարագայում սերունդները մեզ չեն ների մեր բացթողումների համար»։
 Բեմի եւ դահլիճի համադրության մի հետաքրքիր դրվագ էր, երբ թիմերից բեմ հրավիրվեցին մեկական մասնակիցներ, ովքեր, արտահայտելով թիմերի ընդհանրական կարծիքները, նոր օրենքների ընդունման մեկական առաջարկ ներկայացրին։ Դրանք վերաբերում էին երիտասարդ սերնդի հնարավորությունների ընդլայնմանը, տարբեր բացասական երեւույթների հաղթահարմանը, ընդհուպ մինչեւ մի նոր օրենքի ընդունում՝ անտարբերության մասին։
Երեխաների անկաշկանդ մտածողության, նրանց ակտիվության խրախուսանքով էլ ողջույնի իր խոսքն սկսեց Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը. «Ավանդաբար անցկացվող այս օլիմպիադաները հաճախ մասնագիտական կողմնորոշան ուղեցույց են եղել, վկայությունը՝ նախկին օլիմպիականների այսօր պետական ծառայություններում նկատելի տեղ ու դիրք ունենալը։ Այս օլիմպիադաներում աշակերտներն ու ուսանողները ամենայն ակտիվ ու որոշակի դիրքորոշմամբ փորձում են սահմանադրականության խնդիրներ հիմնավորել, հրաշալի երեւակայություն դրսեւորել։ Պատահական չի ընտրված օլիմպիադայի խորագիրը՝ «Սահմանադրություն եւ իրավունք»։ Մեր նախնիները դարեր առաջ փորձել են գեղեցիկ բանաձեւում տալ՝ Սահմանադրությունը համարելով «Որոշումն սահմանաց եւ Տեսչություն վերին»։ Այսինքն՝ բարձրյալի արժեքներն են դրվում այն կանոնակարգման հիմքում, որը մարդկությանը տալիս է ապրելու բոլորովին այլ մշակույթ։ Հետեւաբար, միշտ նկատի պետք է առնել, որ Սահմանադրությունը գիտակցված, իմաստավորված համակեցության մշակույթ է»։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը։
ՀՀ օրհներգի հնչյունների տակ բարձրացվում է Հանրապետության դրոշը, եւ Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը հայտարարվում է բացված։

Նկարներ 1 | 2

Երկրորդ օր

Մայիսի 11-ին Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ սահմանադրական դատարանում։ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի հետ հանդիպմանն ուսանողներն ու աշակերտները ծանոթացան Սահմանադրական դատարանի ստեղծման տարեգրությանն ու գործունեությանը, մեր երկրում մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության գործում սահմանադրական արդարադատության դերին, պետության լիարժեք քաղաքացի ունենալու անհրաժեշտությանն ու այն խնդիրներին, որոնց լուծման գործում նաեւ այսօրվա օլիմպիականների ներդրումն է պահանջվելու։

Նկարներ 1 | 2

Կրթահամալիրի դահլիճում սկսվեցին եզրափակիչ փուլի վիրտուալ դատավարությունները։ Դրանք կշարունակվեն նաեւ վաղը՝ մայիսի 12-ին, իսկ երեկոյան՝ ժամը 19-ին, տեղի կունենա Հանրապետական 7-րդ օլիմպիադայի հանդիսավոր փակումը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

 

10 մայիսի 2010թ.

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Մայիսի 10-ին, ժամը 19-ին «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում (Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյանի փողոց 35), կկայանա «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացումը։
Ավանդաբար կազմակերպվող օլիմպիադան այս տարի նվիրված է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ։
Կազմակերպիչներն են՝ ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ աջակցությամբ ՀՀ իրավաբանների միության, «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Բոյաջյանի (ԱՄՆ)։
Օլիմպիադայի բացմանը ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են ուսանողներ Երեւանի պետական, Արցախի պետական, Հայաստանում ֆրանսիական, Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարաններից, Կառավարման պետական ակադեմիայից, «Գլաձոր» համալսարանից, աշակերտներ Երեւանի, Հանրապետության բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր դպրոցներից։
Վիրտուալ դատավարությունների Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մայիսի 12-ին, ժամը 19-ին։

Համակարգող հեռախոսներ՝ 64 01 02, /039/-40 15 46, 58 81 25

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ուսանողական եւ աշակերտական Հանրապետական 7-րդ օլիմպիադայի ծրագիրը

5 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մայիսի 4-ի դրությամբ

5 մայիսի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 55-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

4 մայիսի 2010թ.

Մայիսի 4-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ քաղաքացի Վարդան Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55 հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով« 102 հոդվածով« «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63« 64 եւ 69 հոդվածներով« Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից£

 

30 ապրիլի 2010թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ-15

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Շարունակվում են միջոցառումները՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին։ Ապրիլի 30-ին Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողության հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Ա. Սարգսյանը։
Ուսանողներով եւ դասախոսներով լեցուն դահլիճում հյուրերին ողջունեց համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը, ներկայացրեց բանախոսներին եւ զրույցի ընդհանուր թեմատիկան՝ «Իրավական ժողովրդավարական պետության սահմանադրական հիմնական բնութագրիչները»։
Խոսելով ՀՀ Սահմանադրության մասին Գ. Հարությունյանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց հայ իրականության մեջ սահմանադրական մշակույթի ոլորտում մեր ժողովրդի արձանագրած պատմական արժեքները, դրանց առնչվող աղբյուրներն ու փաստերը եւ մեր օրերի խնդիրներն ու առանձնահատկությունները։
Առավելապես ուսանողների համար, ովքեր համալսարանում ուսանում են իրավագիտություն, անչափ կարեւոր են այսօրինակ հանդիպումները, եւ պատահական չէին բանախոսներին ուղղված այն բազում հարցադրումները, որոնց սպառիչ պատասխաններն ստացվում էին իրեց հյուր եկած պետական բարձրաստիճան պաշտոնյաներից։ Ներկաների համար հաճելի էր իմանալ, որ ՀՀ Սահմանադրության 15-ամյակի առիթով տպագրության է պատրաստ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» ստվարածավալ ժողովածուն, որը շուտով կներկայացվի հանրությանը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

28 ապրիլի 2010թ.

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հյուրընկալեց Երեւան քաղաքի մի շարք դպրոցների բարձր դասարանների մոտ հարյուր աշակերտի։ ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակի տարում այսօրինակ բաց դասերի կազմակերպումը մի նոր խթան կհանդիսանա դպրոցներում «Պետություն եւ իրավունք» առարկան յուրացնող երեխաների համար։ Բացի այս հանդիպումից, ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման պետական հանձնաժովը նախատեսել է նաեւ բաց դասերի անցկացում յուրաքանչյուր դպրոցում։
Սահմանադրական դատարանում պարոն Հարությունյանի հետ երկժամյա հանդիպումը սահմանադրական իրավունքի մի յուրօրինակ դաս էր աշակերտների համար, ովքեր ուշադրությամբ ունկնդրեցին ու իրենց բազմաթիվ հարցերին ստացան սպառիչ պատասխաններ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

26 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

23 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. ապրիլի 23-ի դրությամբ

22 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՔՈՒՎԵՅԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ /ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

21 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. ապրիլի 20-ի դրությամբ

17 ապրիլի 2010թ.

Հայ սահմանադրականության զարգացման հիմնախնդիրները։
Գ. Հարությունյանի զեկույցը Ստեփանակերտում հրավիրված միջազգային խորհրդաժողովում։

pdf

14 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118 ԵՎ 118.6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. ապրիլի 12-ի դրությամբ

10 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. ապրիլի 10-ի դրությամբ

9 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

««ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8 ապրիլի 2010թ.

ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՍԴ-ՈՒՄ

Երեւանում անցկացվող «Արդարադատություն՝ նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Lուիս Մորենո-Օկամպոն այցելեց ՀՀ ՍԴ եւ հանդիպում ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի հետ։
Ընդունելով հյուրին, ՍԴ նախագահը ծանոթացրեց ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ներկա զարգացումներին, քննարկվեցին հատկապես այն գործերին առնչվող հիմնախնդիրները, որոնցով միայն վերջին երեք տարում 24 գործերով օրենքների նորմերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։
Երկուստեք կարեւորվեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխիքների ապահովման խնդիրը՝ միջազգային փորձի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

7 ապրիլի 2010թ.

ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի ողջույնի խոսքը Երեւանում հրավիրված՝ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» թեմայով միջազգային խորհրդաժողովում։

Նկար 1

6 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

6 ապրիլի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագիր
4(53) 2009, 1(54) 2010




31 մարտի 2010թ.

Չինաստանի դեսպանը ՍԴ-ում

Մարտի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորընտիր արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին։
Դեսպանի այցը ճանաչողական էր, եւ պարոն Հարությունյանը հյուրին ծանոթացրեց ՍԴ ու գործունեությանը։ Այնուհետեւ զրույցն ընթացավ երկու երկրների փոխհարաբերությունների շուրջ, որոնց սկիզբը դրվել է 1992-ին, եւ այդ հարաբերությունների հաստատման խնդրով նորանկախ Հայաստանից Չինաստան այցելած առաջին պետական պաշտոնյան եղել է Գ. Հարությունյանը՝ Հայաստանի փոխնախագահի եւ վարչապետի կարգավիճակով։ Երկուստեք մտքեր փոխանակեցին հայ-չինական՝ շարունակ ամրապնդվող կապերի, չինացի գործարարների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների, ՀՀ ՍԴ եւ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի միջեւ հարաբերությունների շուրջ։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկար 1

 

31 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

30 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մարտի 30-ի դրությամբ

24 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՌՈԲԵՐՏ ՄԵՂԵՐԴԻՉ-ՂԱՐԱՍՍԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 մարտի 2010թ.

«Միջազգային ալմանախ» 2009
Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում

[ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով]

pdf

22 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մարտի 22-ի դրությամբ

20 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մարտի 19-ի դրությամբ

5 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

5 մարտի 2010թ.

Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 51 տարեկան։ Նրա ծննդյան օրը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու Սպարապետի հիշատակը։

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

Նկարներ 1 | 2

 

5 մարտի 2010թ.

Սահմանադրական արդարադատության բանբեր
NN 3(45) 2009, 4(46) 2009

[ռուսերեն, անգլերեն լեզուներով]



pdf


pdf

3 մարտի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. մարտի 2-ի դրությամբ

24 փետրվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 փետրվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. փետրվարի 24-ի դրությամբ

10 փետրվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

10 փետրվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. փետրվարի 10-ի դրությամբ

8 փետրվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 151 ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

29 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՅԱՍՏԱՆ ԲՖԳ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

27 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունվարի 27-ի դրությամբ

26 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՆԻԼՅՈՒՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ) ՄԻՋԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԵՐԿԿՈՂՄ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

22 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց

2010թ. հունվարի 22-ի դրությամբ

21 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՉԱՆԳԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

15 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 343 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

13 հունվարի 2010թ.

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՑՅՈՒՐԻԽ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

12 հունվարի 2010թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սահմանադրական դատարանը 2010թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ.
ա) նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.
բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած՝ «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով», «ղեկավարվելով», «ձգտելով», «գիտակցելով», «կարեւորելով», «հաստատելով», «վերահաստատելով», «հավաստելով», «վկայակոչելով», «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» եւ այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ եւ այլն, որոնք նկատի ունենալով՝ պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ։ Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները՝ «...հաստատել դիվանագիտական հարաբերություններ» եւ «...բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն։ Հետեւաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար.
գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ։ Առավելապես շեշտադրումը կատարվում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա։ Ուստի սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.
դ) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությամբ նախատեսված՝ ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը։
ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է նաեւ, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում՝ նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները։
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։
ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ





 

 


[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]