![]() |
![]() |
![]() |
||||
|
|
|
1997թ. փետրվարի 6-ին, ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման օրվանից ուղիղ մեկ տարի հետո, լույս տեսավ ՀՀ ՍԴ եռամսյա պարբերականի առաջին համարը՝ 4 տպագրական մամուլ ծավալով։ 2002 թ-ից տեղեկագիրը հրատարակվում է 6 մամուլով: ՀՀ ՍԴ-ի գործունեությունը հասարակությանը ներկայացնելուն էր կոչված դատարանի տեղեկագիրը։ ՀՀ ՍԴ տեղեկագրի համարներում՝ «Վերլուծական նյութեր», «Երիտասարդ գիտնականի ամբիոն», «ՀՀ ՍԴ որոշումները», «Միջազգային լրատու», «Մարդու իրավունքների պաշտպանություն», «Տեղեկատվություն», «ՀՀ սահմանադրական դատարանում», «Նոր գրքեր» եւ այլ խորագրերի ներքո տպագրվել են ՀՀ ՍԴ որոշումներ, գիտավերլուծական, ճանաչողական եւ տեղեկատվական հոդվածներ, նամակներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի, արտասահմանյան երկրների սահմանադրական արդարադատության մարմինների մի շարք որոշումներ։ Հիմնադիր՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան ՀՀ ՍԴ տեղեկագիրը ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկված է ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի պարբերականների ցանկում։ |