![]() |
![]() |
![]() |
||||
|
|
|
Ինչպես դիմել ՍԴ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը (հոդված 25)Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք, ընդ որում, Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքում սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք՝ Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխան։ Սահմանադրական դատարանում գործի քննության առիթը (հոդված 26)Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։ Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները (հոդված 27)1. Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված: 2. Դիմումում պետք է նշվեն՝ 1) սահմանադրական դատարանի անվանումը. 2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն). 3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք. 4) Սահմանադրության այն հոդվածը« որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս. 5) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը եւ դիմողի փաստարկները՝ Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով. 6) դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք: 3. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ սույն օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին։ Պետական տուրքը ֆիզիկական անձանց սահմանադրական դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար՝ քսանապատիկի չափով։ Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Դիմումին կցվող նյութերը (հոդված 28)1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝ 1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ. 2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը. 3) վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում. 4) դիմողի հայեցողությամբ՝ այլ նյութեր։ 2. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր նյութեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ: http։//www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2623&lang=arm |